գործողությունների մասին, որի ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ ինչ-որ գողության համար Ալեքսանդրապոլում ձերբակալվել էին 15 կանայք, տղամարդիկ և օրիորդներ: Նրանք պահվել էին մոտ տասնհինգ օր, նրանց նկատմամբ կիրառվել են իսկական տանջանքներ, առանց տարբերելու սեռն ու հասակը: Բռնաբարվել են կանայք, և այս բոլորի մասին Միլիցիայի պետին ոչինչ հայտնի չէր...“:
Ղարաքիլիսայում միլիցիայի պետը ձերբակալել էր սպանության մեջ կասկածվող չորս մարդու,“ նրանց նկատմամբ կիրառել էին միջնադարյան ինկվիզիցիայի դարաշրջանը հիշեցնող տանջանքներ: Ձերբակալվածները հատուկ եղանակով կապվել են հրացանափողին և խոշտանգվել: Նրանց մարմինը դաղվել է շիկացած երկաթե ձողերով”, որի հետևանքով նրանք խոստովանել են չգործած հանցանքը: Այդ մարդկանց տներում անցկացվել էին խուզարկություններ ՝“ առանց ձևականությունը պահպանելու, և այդ խուզարկությունները ուղեկցվում էին դրամի և այլ շարժական գույքի ավազակային հափշտակությամբ”: Հետո այդ անձանց միլիցիան սպանել էր ՝ եղածը բացատրելով որպես փախուստի փորձի հետևանք:
1919 թվականի մարտին Զինվորական նախարարը հետևյալն է գրել Ներքին գործերի նախարարին.“ Պետք է անմիջապես հեռացնել Նոր Բայազետի ողջ վարչակազմին, որի համատարած հանցավորությունը երևում է Արտակարգ Հանձնաժողովի կողմից կատարված քննությունից”:
ԺՈՂՈՎՈՒՐԴ
“ Մեր քաջարի զորքերը ներկայումս ամենածանր պայմաններում կռիվներ են մղում ՝ ապահովելով Հայաստանի սահմանները հյուսից և հարավից: Մինչ գիտակից քաղաքացիները ծառայում են զորքերի մեջ, մյուսները ամոթաբար թաքնվում են թիկունքում ՝ գերադասելով տաք անկյուն ու անկողինը ռազմական կյանքի չարչարանքից ու զրկանքներից: Ամոթ ու նախատինք այն մարդկանց, որոնք արժանի չեն գիտակից քաղաքացու անվանը: Մեր զորքերը նոսրանում են հիվանդությունից ու կռվի կորստից: Ամեն կողմից շարքերը խտացնելու պահանջներ են ստանում: Այնինչ իմ հայտարարած ներկայանալու օրը անցավ, իսկ ծառայությունից խուսափող դասալիքները ազատ զբոսնում են փողոցներում ՝ չուզենալով զորքի շարքերը մտնել, բարձր գնահատելով իրենց թանկ կյանքն ու առողջությունը: Ամաչեցեք փոքրոգությունից, շտապեցեք կենտրոններ ՝ ի կատարումն հայտարարված զորակոչի, Հայաստանի բնակչությանն ուղղված Հանրապետական զինվորական նախարարի կոչից: Ալեքսանդրապոլի գավառում երկու ամսվա ընթացքում ձերբակալվել էր 1358 դասալիք, Բայազետում ՝ 392, Էջմիածնում ՝ 567:
Չօգնեց անգամ“ Զորքերի դասալքության դեմ կռվելու մասին” օրենքով խիստ պատիժների սահմանումը: Բայց դասալքությունը դեռ չարիքի փոքրագույնն էր: Զգալի թվով զինապարտներ կոմիսարիատներ էին ներկայանում առանց փաստաթղթերի, պատճառաբանելով, թե այդպիսիք չունեն, հաշվառվում էին հորինովի անուններով, ընդունվում բանակի շարքերը և պարենավորվելով ու հագուստ ստանալով ՝ անպատիժ կերպով դասալքում ՝ ողջ պետական գույքի հետ միասին:“ Գործուղման ժամանակ շրջագայելով Ղարաքիլիսա, Քոլագերան ու Ջալալ-Օղլի շրջանի գյուղերով, ես նկատեցի մեծ քանակությամբ դասալիքզինվորներ, որոնք շրջում էին գյուղում: Դասալիք ՝ առողջ ջահել տղային կարելի է տեսնել և գյուղի խանութում ՝ մանր առևտրով զբաղվելիս: Ինձ մոտենում էին տեղի միլիցիայի հետ միասին և խոսում ինձ հետ, բոլորովին չամաչելով ու չվախենալով, որ իրենք հանցագործներ են, և իրենց կարող են ձեռբակալել: Ողջ գյուղը հագած է զինվորական հագուստ, հաճախ նույնիսկ ուսադիրներ: Ըստ երևույթին, տեղական վարչակազմը բոլորովին չի պայքարում այդ չարիքի դեմ և մտադիր չէ ձերբակալել
11