Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 12

դասալիքներին ու պետական զգեստը գողացողներին այն ժամանակ, երբ հայկական բանակի շարքերը նոսրանում են օրօրի և նա քայլում է համարյա տկլոր: Դասալքությունը չի կրճատվում: Քանի որ դասալիքները ապրում են իրենց գյուղերում ու քաղաքներում: Զորքերը, չունենալով համալրում, հալումաշ էին լինում և ի վիճակի չեն կատարելու իրենց վրա դրված ծառայությունը”,- ցավով արձանագրել է Հայաստանի զինվորական շտաբի պետը:
ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ
Անցյալ դարասկզբի քաղաքական միտքը իրավիճակի լուրջ վերլուծություններ անելու, ժողովրդի բացասական հատկանիշների ծագման պատճառները պարզելու և ելքի հիմնավոր ուղիներ առաջարկելու փոխարեն բոլոր դժվարությունները հիմնականում պայմանավորում էր իշխող կուսակցության գործունեությամբ: Քչերը փորձեցին Առաջին հանրապետության տարիներին դրսևորված քաոսը պայմանավորել ժողովրդի անցյալով և վերլուծել հասարակության հոգեբանությունը: Այս խնդիրների վերլուծությանն իր կյանքը նվիրած, Տարոնականության հիմնադիր Հայկ Ասատրյանի եզրահանգումն ավելի քան սահմռկեցուցիչ էր. հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, ում հիշողությունից դարավոր ստրկության արդյունքում ջնջվել են ազգ, հայրենիք զգացումները և ով սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայ ՝ գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է, և հայի այդ տեսակի դեմ պայքարը պիտի լինի հասարակության գլխավոր խնդիրը:
Գարեգին Նժդեհը ևս գտնում էր, որ դաժան պատմության արդյունքում ժողովրդի մեջ առաջացել է հայի յուրահատուկ տեսակ ՝ ներքին թշնամի:“... Իրենից ի ՞ նչ է ներկայացնում ներքին թշնամին ՝ հոգեբանորեն: Ո ՞ վ եւ ի ՞ նչ է դա որպես հոգեբանական նկարագիր: Անարին է դա: Դա կենդանի համադրութիւնն է հին փառասէր հայու եւ դարերի ընթացքում օտար լծերի տակ տկարացած, անարիացած հայու... Անարին է դա, Տիգրան Մեծի եւ Արշակունիների աշխարհակալ հայութեան փառասիրութեամբ օժտված, բայց դարերի ստրկութեան մէջ իր արիութիւնը կորցրած հայն է ներքին թշնամին:... Իսկ նմանը եւ դժբախտ է, եւ դժբախտացնող. իսկ նմանը չար ոյժ է, չարագործ, հրէշ:... Քանի դեռ հայ մարդու փառասիրութեան չէ միանում վտանգն ու մահը անգիտացող արիութիւնը, քանի դեռ կայ անարի հայը կը լինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կայ այդ հրեշը քաղաքական աւելի բարւօք վիճակը երազ պիտի մնայ մեզ համար:... Վատ հայը ահա հայ ժողովրդի դարերի եւ այսօրւայ դժբախտութեան գլխավոր պատճառը”( Գարեգին Նժդեհ,“ Անարիութիւնը մայր չարյաց”, 1926թ.):
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Թուրքական իշխանությունների դեմ տասնամյակներ տևած հակադրության ծնունդ սակավաթիվ գաղափարակիրներն ու մտավորականները բոլշևիկների գալուն պես հեռացան երկրից: Հայաստանն ընկղմվեց կարմիր տեռորի մեջ, և այն, որ իշխանափոխությանը հաջորդած շրջանում տեղի ունեցած դաժանությունների քանակով Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, կարելի է բացատրել, թերևս, հիմք ընդունելով Հայկ Ասատրյանի դրույթը: Երկրի խորհրդայնացումից հետո, հետագա տաս տարիների ընթացքում համայնավարները նախանձելի հետևողականությամբ ոչնչացրին կամ աքսորեցին վերջին ազգայնականներին ՝ Դաշնակցություն կուսակցության անդամներին: Իսկ երեսունականներին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ժողովուրդն
12