այս էլ որերորդ անգամ հայտնվեց սերուցքից գրեթե զուրկ վիճակում: Խորհրդային ռեժիմն
իր անվտանգ գոյությամբ մտահոգված՝ յոթանասուն տարում ձևավորեց մարդու
ձևախեղված մի տեսակ, որը գիտությանը հայտնի է հոմո սովետիկուս անվամբ: Դա
իրավիճակին հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր, սեփական պատյանի մեջ
պարփակված, իշխանական համակարգի առջև ստրկացված, երկկենցաղ (յուրայիններին
մեջ՝ այլ, հասարակության մեջ՝ իրեն բոլորովին այլ կերպ դրսևորող) մարդն էր, որի
գիտակցության մեջ դաջված էր “ինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող”՝
հասարակական կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը:
Վաթսունական թվականներին, երբ խորհրդային ռեժիմը զգալի թուլացավ, ստեղծվեց
հնարավորություն վակուումը թույլատրելիության սահմաններում լցնել ազգային
արժեքային համակարգով, բայց քանի որ պատմությունը մեզ այդպիսի համակարգ մշակելու
հնարավորություն չէր ընձեռել՝ չունեինք այն, և ազգային մտակեցվածքի՝ կաշկանդումներից
ձերբազատված
բացասական
դրսևորումները
հետզհետե
սկսեցին
այլասերել
հասարակական կյանքը՝ դարձնելով այն տրամաբանությունից իսպառ զուրկ: Սկիզբ առած
կաշառակերությունը դանդաղ սողոսկեց բոլոր ասպարեզները, իսկ ութսունականներին այն
ամբողջապես կաթվածահարել էր երկիրը: Կոմկուսին անդամագրվելը դարձավ փողով:
Վերնախավի կողմից իրականացվող հանրային ունեցվածքի քողարկված թալանը ստորին
շերտերին դրդեց տնտեսական մանր ու մեծ հանցագործությունների: Պետական որևէ
գործարանի հարևանությամբ ապրող բնակչությունն իր գլուխը պահում էր գործարանից
գողացված ապրանքի իրացումով: Ոստիկանությունը հմտացավ մարդկանց գրպանը
թմրանյութ գցելու մեջ, տեղական իշխանությունները քաղաքացիներին հուզող հարցերը
կարգավորելու փոխարեն վերածվեցին քաղաքացիների համար բարդություններ ծնող
օղակների: Օրենքի և առողջ տրամաբանության փոխարեն հասարակական կյանքը սկսեցին
կառավարել հովանավորչությունն ու անձնական շահը: Դատարանը դարձավ կրկնակի
ծախու՝ իշխանությանը և փողին: Խելացի երեխաներին ուսման տալու և դրանով իր ապագա
զարգացումը երաշխավորելու փոխարեն հասարակությունը սկսեց բուհական կրթություն
ապահովել դրամատեր միջակությունների համար: Ձևավորվեց խորհրդահայ առևտրի
համակարգը, ստվերային եկամուտը դարձավ կյանքի նորմ, պետությունից գողանալը
դիտվեց հերոսություն: Ցեխավիկը հորջորջվեց աղա տղա, դարձավ իրականության մեջ
որոշիչ գործոն և ընդօրինակման արժանի տիպար, իսկ խելքն ու տրամաբանությունը
վերածվեցին ավելորդության: Ազնիվ և հիմար բառերը դարձան հոմանիշ, “ինտելիգենտ”
արտահայտությունը դարձավ հայհոյանք, իսկ իրենց մտավորական կոչողները կամ
սսկվեցին, կամ խորհրդային կարգերը փառաբանեցին` հանուն օրվա հացի և
արտոնությունների: Ընդդիմանալու ընդունակները վաղուց էին ոչնչացվել՝ երկու հազար
տարի անընդմեջ:
Հասարակության մեջ ձևավորվեց իրեն էլիտա կոչող կաստա, որը սեփականացրեց
իշխանությունը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԳՈՐԾՈՆ
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱ Ն ԱՂԵՏԸ
Խանդավառ կերպով ընկնելով կապիտալիզմի գիրկը, մենք գիտեինք միայն այն, որ
տնտեսական այդ համակարգը բարեկեցություն է բերել աշխարհի մեծ մասին: Գիտեինք
նաև, որ կապիտալիզմն սկսվում է կապիտալի նախասկզբնական կուտակումից, իսկ թե
ի՞նչ է իրենից ներկայացրել և ինչպե՞ս է ընթացել այդ գործընթացը կապիտալիզմի
13