Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 77

հռետորին և երաժշտությունը: Դրանք կա’ն Տիեզերքում, գոյություն ունեն, մնում է գտնել դրանք: *** Պատահեց այնպես, որ ես կարճ ժամանակով մեկնեցի սառը և տափարակ մի երկիր: Այնտեղ, հեռվից, վերհիշելով իմ երկիրը, եկա այն համոզման, որ լեռների կամ գուցե թե այլ պատճառով Տիեզերքից ահռելի էներգիա է իջնում իմ հայրենիքի վրա, ու եթե իմ բնօրրանում մարդիկ ագրեսիվ են միմյանց հանդեպ, դա նաև այն պատճառով է, որ նրանք կրակն են ընկել այդ հզոր էներգիայի ձեռքը ու քանի որ անկարող են ուղղորդել այն արդյունավետության հունով` ուղղում են միմյամց դեմ: Եվ այնտեղ, օտար ափերում, մտածեցի. “Այ, եթե իմ հայրենակիցները սովորե’ն այդյունավետ օգտագործել այդ էներգիան...”: Վերհիշե’ն,-ուղղեց Րան: - Այո, ճիշտ ես,-ընդունեց տղամարդը փոքր-ինչ խորհելուց հետո: *** - Իսկապե՞ս Յահիան առանձնահատուկ երկիր է,- հարցրեց Մեգիրան: - Այո,- պատասխանեց Րան: - Եվ այդ առանձնահատուկությունից օգտվել կարող են միա’յն իրենք: Եթե նրանք կարողանան համակարգել Տիեզերքից իրենց երկրի վրա իջնող էներգիան, ապա կտիրեն աշխարհին: Ինչպես եղել է հնում: Դրա համար էլ հակառակորդները միշտ ձգտել են ոչնչացնել նրանց ու խլել նրանցից իրենց հայրենիքը, և հազար տարի նպատակային աղավաղել են նրանց էությունը: - Դու կարծում ես, որ կա՞ որևէ գաղափար, որը կարթնացնի յահերին: - Քաղաքականությունն ու քաղաքագիտությունն այլևս անզոր են: Հարկավոր է գտնել դեպի սիրտ տանող ճանապարհը, որ անցնում է ենթագիտակցության միջով: Սովորական գաղափարների միջոցով, որոնք հաջողություն են ունեցել այլ ժողովուրդների մոտ, դա անել հնարավոր չէ: Ուրույն մի գաղափար է անհրաժեշտ: Իսկ այդպիսի գաղափար գոյություն ունի. այն նու’յն գաղափարը, որի կրողն էին իրենք անհիշելի ժամանակներում: - Եվ ո՞րն է դա: - Աշխարհի կարգավորումը: - Աշխարհի՞: Բայց նրանք անգամ իրենց երկիրն են անկարող կարգի բերել: - Այո, հիմա այդպես է: Ասացի, որ հազար տարի (իրականում` ավելի տևական) աղավաղել են նրանց էությունը: Այն մարդկանց, որ դու տեսար, իրական յահերը չեն. հազար տարում մի ինչ-որ պատյան, պակաս պիտանի մի կեղև է առաջացել նրանց հոգու վրա: Ինչպես մետաղն է պատվում ժանգի շերտով: Նրանց իրական էությունը հոգու հեռավոր խորքերում է, գեների մեջ, որի մասին իրենք էլ չգիտեն: Հոգու այդ ժանգը քայքայող տիեզերական մի նյութ է հարկավոր գտնել: Այդ ժամանակ նրանք անգամ կփոխեն իրենց մաշկի գույնը ու վերստին կդառնան բաց վարդագույն: - Բայց ինչու՞ հենց նրա’նք պիտի կարգավորեն աշխարհը: - Որովհետև աշխարհի կարգավորման կոդը միայն նրա’նց գեների մեջ է: Միայն նրա’նք կարող են համակարգել Տիեզերքից իրենց երկրի վրա իջնող էներգիան, քանի որ հներից միայն իրենք են մնացել բնօրրանում: Բայց դրա համար նախ պիտի վերափոխեն իրենց էությունը: - Դա շուտ կլինի՞: - Ինքդ տեսար, որ նրանց ջանում են հուշել վերափոխման բանալիները: - Եվ նրանք կունենա՞ն այդ Գիրքը և Երաժշտությունը: 77