Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 76

էր ինքնամոռացության վերին մի վիճակի: Ցավոք, ես ոչ մի բառ չեմ մտապահել նրա խոսքերից: Րայի մտերիմն ափով տրորեց դեմքը, ապա շարունակեց.- Դեռ չէի հասցրել հաղթահարել տեսածիս ապշանքը, երբ հանկարծ հայտնվեցի բողոքի բազմահազարանոց փողոցային մի երթի մեջ: Մենք առաջ էինք գնում հոծ շարքերով: Ու մեկ էլ եթերը բռնվեց մի երաժշտությամբ: Այն ասես քայլերգ լիներ, բայց բառեր չէին լսվում: Այդ երաժշտության ռիթմն այնպիսին էր, որ լսելով` մենք ասես խենթանում էինք: Եթե հռետորի խոսքից մոռանում էինք մեր եսը, մեր հարազատների խնդիրները, ապա այդ երաժշտությունը լսելով` մեր հարազատները դադարում էին գոյություն ունենալ մեզ համար, և մենք այլևս սովորական էակներ չէինք, մենք մարդ չէինք, մեզ համար մահը ոչինչ էր, մեզ համար կար սոսկ մի խնդիր` հասնել մեր առջև դրված նպատակին, և ոչինչ խոչընդոտ չէր կարող լինել դեպի այդ նպատակը տանող ճանապարհին: Մենք պատրաստ էինք զոհել ինքներս մեզ, նաև մեր բոլոր մերձավորներին, միայն թե դեպի նպատակ տանող մեր ուղին չխաթարվեր, մեր տենչը չմնար անկատար: Մենք դարձել էինք անահ, մենք կարող էինք դառնալ ամեհի մի բաբան, եթե կարիք լիներ պարիսպ կործանել, մի հզոր ալիք, եթե կարիք լիներ նավեր խորտակել: Երկու հարյուր ինձ նմանը բավական էր երթի առջև ամեն արգելք սրբելու համար, մեզ համար մժեղ էին զրահամեքենաները, տանկերը, իշխանական պարսպապատ պալատները, իսկ որևէ իշխանություն փոխելը մեզ թվում էր մանկական խաղ: Մեր նմանների միասնությունը կարող էր արագացնել երկրի պտույտը: Տղամարդը, որ պատումի ոգևորությունից քրտնել էր, սրբեց ճակատը:- Ես հասկանում էի, որ մեր` այդպիսին դառնալու գործում էական է եղել այն, որ մինչ այդ գտնվել ենք ուղերձի և հռետորի ազդեցության տակ: Րա, ես այնպես էի տենչում մտապահել այդ երաժշտությունը, կրկնում էի ինքս ինձ համար նոտաները, հուսալով, թե տակտը կհիշեմ նաև արթմնի վիճակում: Այդ երաժշտությունն այնպես էր ներծծվել իմ մարմնի մեջ, որ եթե ինձ դաշնամուրի մոտ տանեին( իմ այդ վիճակում, ասացի, ինքս շարժվել չէի կարող), ե’ ս, որ երաժշտությունից անչափելի հեռու մարդ եմ, կնվագեի այն:
Ամբողջ մի քանի ժամ այդ երաժշտությունը հնչում էր իմ ուղեղում, ես բարձրաձայն վերարտադրում էի այն` ինչ-որ բեկոր գոնե մտապահելու հույսով: Բայց, միևնույն է, առավոտյան ես, ցավոք, երաժշտությունից ոչինչ չէի հիշում, ինչպես չէի հիշում ոչ մի բառ հռետորի խոսքից կամ ուղերձից: Բայց այդ տխրության հետ հասկացա նաև, որ Տիեզերքը կառավարող ուժերը տվել են ինձ հուզող հարցի պատասխանը` կա’ ելք և այդ ելքն ունենալու համար մենք նախ մի Գիրք պիտի գրենք, մի Հռետոր-Առաջնորդ ունենանք` այդ գրքի ակունքներից եկող, և ապա` մի Երաժշտություն, որոնք ժողովրդի վրա կունենան նու’ յն ազդեցությունը, որպիսին այն գիշեր ունեցան ինձ վրա: Օ ~, Րա, եթե մենք ունենանք դրանք, մենք ո’ չ միայն կվերափոխենք մեր ժողովրդին, այլև նրա միջոցով` ողջ աշխարհը: Ես որևէ կասկած չունեմ դրանում: Եթե ունենա ~ նք: Ինչի ՞ նման են մեր այժմյան համագումարներն ու երթերը: Մարդիկ դրանց գալուց ավելի ոգևորված են լինում, քան հեռանալիս, մեր համագումարները մարեցնում են մարդկանց ավյունը, պաղեցնում նրանց, մինչդեռ ինձ երևացած տեսիլում մարդիկ հեռանում էին` մեծ գործերի ու գաղափարների նվիրվելու պատրաստ: Եթե մենք կարողանա ~ նք մեր իրականության մեջ դա անել...
- Բայց ո ՞ վ պիտի գրի այդ գիրքը, երաժշտությունը,-հարցրեց Մեգիրան, որ այս ողջ ընթացքում ակնապիշ հետևում էր տղամարդու շարժումներին:
- Չեմ կարող ասել,- եղավ պատասխանը,-եթե ե’ ս լինեի այդ մարդը, ապա կմտապահեի ինձ մատուցվածը: Այդ անելու են թերևս ուրիշները, և ես այլևս կասկած չունեմ, որ դա լինելու է. այդ Գիրքը կա’, Երաժշտությունը կա’, ես կարդացել եմ ուղերձ-գրությունը, լսել
76