- Իրենք կարծում են, թե չունեն: Բայց մի ՞ թե կարող է Տիեզերքում լինել մի վայր, մի խնդիր, որի համար Տիեզերքը կառավարողն ինքը ելք չունենա: Եթե նրանք հարցնեն Տիեզերքը կառավարող ուժերին, ապա Նրանք կասեն, թե ինչ է հարկավոր անել:- Մի ՞ թե հնարավոր է խոսել այդ ուժերի հետ այդպես` դեմք առ դեմք:- Հնարավոր է, եթե դու ի’ նքդ դեմք ունես: Մեգիրային լռություն համակեց:-Նրանց մեջ դեռ կան մարդիկ, որ կրում են հին անցյալը,- շարունակեց Րան,- նրանք կարո’ ղ են խոսել Տիեզերքը կառավարողի հետ:
*** Մեգիրան փոխեց դիրքը նստարանի վրա ու լարեց լսողությունը:- Մի գիշեր,-շարունակեց տղամարդը,- քունս չէր տանում և սովորականի նման տանջվում էի այն իրողությունից, որ իմ ժողովուրդն այսպիսին է, ու հարց տվեցի` ինքս ի ՞ նձ, թե ՞ եթերին, չգիտեմ.“ Մի ՞ թե չկա ելք, մի ՞ թե ոչինչ անել հնարավոր չէ”:- Ե ՞ վ...,- Մեգիրան անկարող էր զսպել ահագնացող հետաքրքրասիրությունը:- Շատ չանցած, երբ արդեն մոռացել էի իմ իսկ հարցերի մասին, կիսաքուն-կիսաարթուն մի վիճակում,-o իսկ դա այն պահն է, երբ արթուն ես այնչափ, որ գիտակցում ես քո չքնած լինելը, բայց և անկարող ես կառավարել քեզ երևացող տեսիլները, ինչպես նաև չես կարող ելնել ու գրի առնել այցի եկած մտքերը. դու ասես ողջ մարմնով կաթվածահար լինես,- ես հանկարծ ինձ տեսա մի գրություն կարդալիս: Չեմ մտապահել` ի ՞ նչ էր գրված ու ո ՞ ր լեզվով( որևէ լեզվի հասկացողություն այն իրականության մեջ ասես վերացած լիներ), բայց հիշում եմ, որ կարդալով գրությունը` փշաքաղված ոտքի ելա նստած տեղից: Դա ուղե ՞ րձ էր, թե ՞ հատված մի գրքից, չեմ կարող ասել, բայց հիշում եմ, թե գրավոր այդ խոսքի ռիթմը և բովանդակությունը ինչպես էին սարսռեցնում մարմինս. այն ընթերցելու ընթացքում ես կերպափոխվում էի, շունչս ասես կտրվում էր հուզմունքից: Այդ պահին ես մոռացել էի իմ անձնական մտահոգությունները և պատրաստ էի ինձ նվիրել ուղերձում նշված գաղափարին: Ասացի` ոչ մի բառ չեմ մտապահել, բայց ինձ թվում է, որ այդ գրության ռիթմի զգացողությունից ինչ-որ ծվեններ մնացել են հիշողությանս մեջ, ու եթե հազար գրություն ցույց տան ինձ, ես կարող եմ անսխալ ասել, թե դրանցից ո’ րը հաստատապես ինձ երևացածը չէ: Մեգիրայի դեմքը խոժոռվեց լսածից:- Թմրած իմ այդ վիճակում ես մտածեցի, թե Տիեզերքը կառավարող ուժերը լսել են իմ աղերսը և տվել ելքի բանալին: Բայց չէի հասցրել թեթևացած շունչ քաշել, երբ հանկարծ ինձ գտա մարդաշատ մի դահլիճում: Ասես կուսակցության համագումար լիներ: Ես նստած էի առաջին շարքում: Բարձր բեմի վրա մի տղամարդ էր, որ կանգնած` խոսում էր դահլիճի համար: Նրա տեսքը, ձայնի առոգանությունը, խոսքի բովանդակությունը, շեշտադրումը, ձեռքերի մշակված շարժումները փշաքաղեցնում էին բոլորին, և ես ազդված էի ավելի ուժգին, քան ուղերձը կարդալու ժամանակ էր:
Լսում էի նրան և զգում էի, որ մոռանում եմ իմ եսը, իմ անձի, իմ ընտանիքի, իմ մերձավորների հետ կապված խնդիրներն ու մինչ այդ ունեցած անհանգստությունները. ես հասկանում էի, որ արդեն պատրաստ եմ ինձ ամբողջությամբ հանձնել անանձնական գործերի ու քայլերի:
Նրա ելույթի ընթացքում դահլիճը հետզհետե բորբոքվում էր ու բռնկվում, իրենց եսը մոռացած մարդկանց հավաքականության դաշտը հարյուրապատկում էր մեզ համակած նոր զգացողությունը, իսկ բեմում կանգնած տղամարդը վարպետորեն ճիշտ ընտրված պահերին մեզ երիցս կրկնել տալով իր խոսքի խթանող հատվածները, բոլորիս հասցնում
75