Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 74

- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,- հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը,- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն: Օգտակար կարող է լինել Շարժումն ա’ յն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որի բնակիչներն արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են:
Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական( արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:
Հեղինակն իր նախաձեռնած“ Վերելք” ակումբի ուսումնասիրությունների արդյունքում ունի որոշակի պատկերացումներ ներկայացված կետերի բովանդակության վերաբերյալ և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են կոնսերվատիվ հեղափոխության իրականացման հայկական համակարգի մշակման հարցում:
ՀԱՎԵԼՎԱԾ
Գրքի ավարտին, որպես հավելված և վերն ասվածին օժանդակող նյութ, ընթերցողի ուշադրությանն են ներկայացվում հատվածներ“ Մեգիրա” էզոթերիկ-քաղաքական վիպակից( Արծրուն Պեպանյան,“ Մեգիրա”, Երևան, 2007թ.), ուր, մասնավորապես, խոսվում է ոչ ստանդարտ լուծումների մասին: Գրքում օգտագործված“ յահ” բառը հարկավոր է կարդալ հակառակ ընթերցումով:
***- Յուրաքանչյուր պետություն մի խորհրդավոր նավ է, որի խարիսխը գտնվում է երկնքում,- ասաց Րան:- Յահերի պետությունը կորցրել է խարիսխը: Մեգիրան կարեկցանքով նայեց շուրջը:- Եվ մի ՞ շտ են եղել այսպիսին:- Ի ՞ նչ ես ասում,- կտրուկ արձագանքեց Րան,- երբ նրանք ապրում էին աստվածային օրենքներով, ամենքն աշխարհում դեռ վայրենի էին և նախանձում էին նրանց:... Որևէ ժողովուրդ եթե ունենա ~ ր նրանց պատմությունը.... Ուրիշները նրանց պատմությունից փշրանքներ գողանալով` ազգ դարձան, իսկ իրենք...
- Այդ դեպքում ի ՞ նչ պատահեց նրանց, որ դարձան այսպիսին,- հարցրեց Մեգիրան, որ Րայի խոսքերի մեջ խոր ափսոսանք էր նկատել:
- Նրանք մոռացան աստվածներին և ապա ջլատեցին միմյանց յոթ հարյուր տարի: ՈՒ թուլացան այնքան, որ դարձան անդիմադիր և ոտնատակ եղան հազար նվաճողի` հազար տարի: Մեգիրան մի պահ խորհեց նրա խոսքերի վրա:-Մի ՞ թե նրանք փրկություն չունեն,- հարցրեց:
74