- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐԽՆԴՐԻՑ ելնելով` սահմանի ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ և վերջինս բնազդային“ թշնամուց” կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին: Այդ դեպքում սփյուռքի հայը կիմանա, թե ո ՞ րն է իմաստն իր հայ մնալու և իրեն տարակուսանքով նման հարց չի տա: Հայը կարեկից կլինի հային ավելի, քան 1988-ին էր: Այդ դեպքում պարզ կլինեն հաճախ հնչող այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են` հանուն ինչի ՞ լինեմ ազնիվ, օրինապահ, հարկերը վճարեմ և այն, և այլն,
- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար( հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`
- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիրառաջնորդի( ների) կայացումը,
- հանրության մոտ Առաքելակիրառաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը,- հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,- հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ,-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,- հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը,- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,- հայի բարոյական կոդեքսկանոնագրքի կազմումը,- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին( եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,- ազդու կարգախոսների ստեղծումը,- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը, ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը,-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթքարոզչամիջոցի ստեղծումը,- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության( համակարգի) ստեղծումը,- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,- վերիշխանական բարոյական դատարանի ստեղծումը,- մոգական խորհրդանիշների ստեղծումը,- հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը,- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող“ ճանապարհի” հայտնաբերումը, 73