ժամանակ անհրաժեշտ փորձառություն ունենայինք և ավելի մեծ խնդիր դնեինք ժողովրդի առջև, ապա այսօր այլ իրականություն կունենայինք:
Կա տեսակետ, թե Շարժման նախաձեռնումն ու կառավարումն իրականացվել է օտար մի երկրի հատուկ ծառայությունների կողմից: Եթե անգամ այդպես է, ապա միևնույն է` հիմք ունենալով 1988-90-ականներին տեղի ունեցածը, կարող ենք փաստել, որ հազարամյա ամլությունը չէր կարողացել սպառել հայ ժողովրդին` որպես էթնոս, և անհրաժեշտ ազդման համակարգի միջոցով հնարավոր եղավ նրան դրդել հրաշքների իրագործման: Եթե այլ երկրի հատուկ ծառայությունները կարողանում են մեզ հրաշքների մղել, ի ՞ նչն է խանգարում, որ մի օր մենք( իսկ մենք մեզ ճանաչում ենք բոլորից լավ) ինքներս դա անենք` մեզ անհրաժեշտ նպատակն ու գերխնդիրն ունենալով:
ԱՄՓՈՓՈՒՄ
Դարերի բերումով հայ ժողովուրդն ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ` ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը:
Գրեթե այլընտրանք չունենալով հանդերձ, կոնսերվատիվ հեղափոխության իրականացումն ամենևին դյուրին չէ, բայց և սույն գրքում բերված օրինակներն ապացուցում են այդ մեթոդի ոչ ուտոպիական լինելը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու էզոթերիկայից և ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ,
- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման( ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի“ գենային կոդը”,
- պարզի, թե մեր պատմության հերոսական ո ՞ ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի( Նժդեհի պատկերացումներով` դա մամիկոնյանների շրջանի Հայաստանն է, որոշ քաղաքագետներ հին-արիական շրջանն են տեսնում որպես այդպիսին), վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐԽՆԴԻՐ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված ԽՆԴԻՐԸ,
72