Որպես Նժդեհի մշակած գաղափարախոսության կիրառման դրական արդյունք ներկայացնենք հետևյալ փաստը: 1919-20 թվականներին կար երկու Հայաստան` Առաջին կամ Արարատյան Հանրապետությունը և Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանը: Առաջին հանրապետության ներսում տիրած իրավիճակը ձեզ ներկայացվել է արդեն: Իսկ Լեռնահայաստանում, ուր իշխանական կառույցը և հանրության մի մասը առաջնորդվում էր ազգայնական գաղափարախոսությամբ, երկրի գործերն անհամեմատ լավ էին ընթանում և փոքրաքանակ բնակչությունը մեկը մյուսի ետևից ռազմական լուրջ հաղթանակներ էր գրանցում:
Առաջին հանրապետության անկումից հետո երևանյան իշխանավորները տեղափոխվեցին հարավ, այնտեղ ձևավորեցին նոր իշխանություն: Բայց քանի որ“ եկվորները” կրողն էին այն ժամանակվա սովորական, խեղաթյուրված, ոչ-նժդեհական աշխարհընկալումի, հանրային կյանքն արագ կերպով ապականվեց ստորին կրքերով ու մղումներով, իշխանական համակարգն արատավորվեց և տարիներ շարունակ հզոր ախոյաններին դիմակայած Լեռնահայաստանը մի քանի ամսում, կարելի է ասել, ինքնասպան եղավ:
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Ընթերցողն անշուշտ սույն գիրքը կարդալու ընթացքում ինքնաբերաբար զուգահեռներ է անցկացրել նաև 1988-ին սկսված Շարժման հետ: Եվ իսկապես, տեղի ունեցածը որոշ մոտավորություններով կարելի է բնորոշել որպես կոնսերվատիվ հեղափոխության իրականացման ակամա փորձարկում. ըստ ամենայնի, կոնսերվատիվ հեղափոխության տարրերն ի հայտ են եկել հնթացս, ինքնաբերաբար և ոչ թե արդյունք են եղել նախապես մշակված սցենարի: Այլապես Շարժման արդյունքն ինքը այլ կլիներ:
Որպես Շարժման գերխնդիր և խնդիր սահմանելով միևնույն նպատակը` Արցախի ազատագրումը, քաղաքական մեր առաջնորդներին այն ժամանակ հաջողվեց ժողովրդին համակել պատմական Հայաստանի մի հատվածն ազատագրելու առաքելությամբ, ազգագրական երգերի շնորհիվ արթնացավ հայի քնած հոգին:
Ունեցանք աննախադեպ հատկանիշներով օժտված( իհարկե, գերմանականի հետ համեմատած` բավականին պարզունակ) հռետոր-առաջնորդներ, ունեցանք գրավոր քարոզչամիջոց` ժողովրդի մեջ շրջանառվող թռուցիկների, անտիպ հոդվածների և այլնի տեսքով, ունեցանք նպատակային երաժշտություն( շեփոր), իհարկե, նույնպես պարզագույն, բայցևայնպես, բավականին ազդու,
Բոլոր այս գործոնների համադրման արդյունքում քաղաքական մեր առաջնորդներն այն ժամանակ կարողացան արմատական փոփոխություն իրականացնել հանրային գիտակցության մեջ և նոր գիտակցություն ունեցող ժողովրդի( առանց սխալվելու ռիսկի կարելի է ասել` ազգի) միջոցով լուծել գերխնդիրը( և խնդիրը): Այն ժամանակ մենք չնկատեցինք, որ վերափոխվելով, մենք ինքնաբերաբար ետ գնացինք մեր իսկ պատմության ճանապարհով ու“ հանգրվանեցինք” մեր անցյալի այնպիսի փուլերից մեկում, երբ եղել էինք միաբան, փոխադարձաբար հարգալից ու վառ էր եղել էթնոսի` ճակատագրորեն միմյանց կապվածության զգացողությունը, երբ եղել էինք մարտունակ ու հմուտ զինվոր: Այնքալ էլ կարևոր չէ, թե մեր պատմության կոնկրետ որ փուլն ենք վերակենդանացրել 1988 թվականին, կարևորն այն է, որ դա իրականացել է, ինչն էլ հետագա վերափոխման հույս է տալիս:
Հայ հանրության մեջ նկատելի է որոշակի տրտունջ Շարժման արդյունքների հետ կապված: Բայց չմոռանանք, որ Շարժման առաջ դրված էր խնդիր` ազատագրել Արցախը, ինչը և արվել է: Շարժումից այլ բան պահանջելը տեղին չէ ամենևին: Եթե մենք այն
71