Նժդեհը, սեփական վերլուծություններից ելնելով, իր ժամանակների հայության համար
առաջարկել է ելքի մի տարբերակ. “Բուն հայկական խնդիրը լուծել... հնարավոր է միայն
քաղաքական միակրոնությամբ, մի բան, որ կընձեռնի մեզ ցեղը, Ցեղակրոնությունը:
Ցեղակրոնություն -ահա համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության
քաղաքականապես ամենատնանկ մասը: ...Միայն խորապես ցեղազգային
հեղափոխությունը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի իր տոհմիկ
առաքինության մեջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության
վերազարթնումը, միայն դա կարող էր համախմբել ու ակտիվացնել հայության ուժերը -
անհրաժեշտ նախապայման ազգային ամեն պայքարի հաջողության: ... Միայն
ցեղակրօնութեան... միջոցով կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել
ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից:
Վերածնունդ - հեղափոխություն` այդպիսին պիտի լիներ մեր հեղափոխական
շարժումը”:
Թե որքանով է Նժդեհի առաջարկած տարբերակն այժմեական, քննարկելու հարց է, բայց
և փաստ է, որ Նժդեհն իր իսկ առաջարկած ելքի տարբերակը փորձարկելով` լուրջ
հաջողություններ է արձանագրել:
“ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ՈՒԽՏ”
Նժդեհը ստեղծելով գաղափարախոսական կուռ մի համակարգ, հասցրել է
մասնակիորեն կյանքի կոչել այն: Նա Լեռնահայաստանում ստեղծել էր “Դավիթբեկյան
ուխտ” անվանումով կառույց, որն առաջնորդվում էր նրա կողմից մշակված
գաղափարախոսությամբ: “Դեռ խոսք չկար ֆաշիզմի և հիտլերականության մասին, երբ
ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան ուխտերը
Սյունաց աշխարհում, այն ուխտերը, որոնց զարկերի տակ փրկվեց բազմահազար հայ
մտավորականությունը բոլշեվիկյան տապարից, ինչպես և Ադրբեջանին թողնված հայոց
լեռնաշխարհը ճանաչվեց որպես Հայաստանի անբաժան մասը: Ցեղակրոնություն ասելով`
Լեռնահայաստանում ժամանակին հասկանում էին ցեղային առյուծություն: Ամերիկայի
մեր ուխտերի խորհրդանշանն էլ առյուծն է, որ վեդական կրոնի մեջ խորհրդանշում էր
երեք բան` կռիվ թշնամու դեմ, պաշտամունքի հասնող սեր և գերագույն հրաժարում
անձնական “ես”-ից: Իսկ բագրատունյան զինվորի համար, Անիի շրջանի, առյուծը
խորհրդանշում էր` հայ մարդու հավատը դեպի իր ցեղի ուժը”:
ՈՒխտին ներկայացվող նրա գաղափարախոսությունը ասես նախատիպն է հետագայում
գործած գերմանական համանման կառույցների: Նժդեհը ևս մարդկանց վարժեցնում էր
մահից չվախենալուն: “Այն օրից, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը
թագավորեց Հայաստանում”,- գտնում էր նա: Այս մեկ հատիկ նախադասությամբ
արտահայտվում է խոր իմաստ: Իսկ ո՞ր դեպքում է մարդը դադարում վախենալ մահից.
երբ ունի գիտակցական շատ բարձր մակարդակ, համապատասխան պատկերացումներ
կյանքի իմաստի, Տիեզերքի, Աստծո վերաբերյալ, ու դրանցից բխող համոզմունքներ:
Կարողանալ հաղթահարել վախը մահվան հանդեպ` այսպիսի որակ ունեցող
հանրությունն արդեն սովորական ժողովուրդ չէ, այլ գերազգ: Այս խնդիրը գերազանցորեն
լուծել էր ՍՍ-ը: Այն իր զորամիավորումների մեջ մասամբ իրականացրել է նաև Նժդեհը
(հիշենք “Մեզ մահ չկա, մահ թշնամուն” կարգախոսը): Կրկին անգամ փաստենք, որ
Նժդեհը ժամանակագրորեն դա արել է ավելի վաղ:
ԱՐԴՅՈՒՆՔ
70