հայ տաղանդը եւ քաջութիւնը տեղ գտան ու երկար ժամանակ մնացին բազմած
Բիւզանդիոնի գահի վրայ:
...Մեր երկրագնդի վրայ երկու ուժեր չեն յոգնում – ժամանակն ու հայը` մէկը
կործանելով, միւսը` վերաշինելով:
...Սահմանակցել իդէալականին, սրբազանին եւ յաւերժին, նրանց շունչը խառնել իր
առօրէական կեանքին, նրանցով սնուցանել իր ստեղծագործական աւիւնը - ահա՛ հայ
հոգին...”:
Վերը բերվածից բացի, Նժդեհը իր ժողովրդին ոգևորելու նպատակով հիշատակում է
նաև այլազգի մեծերի դրական գնահատականները հայերիս
“Ֆրանց Վերֆելն ասել է` “ոգու ժողովուրդ է հայը”:
“Ովիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով: Իսկ “վագրը երբեք մեռյալ չի”: Հենց
այդ չմեռյալ վագրայինն է մեր ցեղը, որի անունը ըստ անգլիական պատմագիր Ֆինլեյնի`
Բյուզանդիայի մեջ հոմանիշ էր ազնվականության”:
“Ըստ Լորդ Իվրսլիի` օսմանյան աշխարհակալությունը հանդիսանում էր Փոքր-Ասիայի
ոչ–թուրք ժողովուրդներից հավաքվող զինվորությունը- “Հարազատ օսմանցի թուրքը չէր,
որ հաղթանակից հաղթանակ տարավ Սուլթանների բանակներն ու նավատորմիղը, ոչ էլ
ինքն էր, որ վարեց ու պահեց այն դարեր ամբողջ, այլ հպատակ, ոչթուրք ժողովրդի
զավակները, և երբեմն Բյուզանդական Կայսրության ծառայող հայ ազնվականությունն ու
զինվորականությունը”:
“Դարեր առաջ մեր ռազմիկների ոգեշնչությունն է շարժել Շապուհների
նախանձը.”Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտ
զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ”:
“Հայոց թերիները` ստրկության թերիներն են”,- ասել է Բայրոնը”:
Նժդեհը հիշատակում է նաև 19-րդ դարի անգլիացի մի պատմաբանի հետևյալ խոսքերը.
“Հայերը հպարտ զգալու որչափ իրավունք ունեն, եթե անգամ գիտնան, թե իրենք
փառապանծ անցյալ են ունեցել: Բայց չգիտեն, դժբախտաբար”:
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
“Հայրենապաշտական դաստիարակություն- ահա մեր փրկության խարիսխը: Ահա թե
ինչու հայրենասիրության, թե հայրենապաշտության- մարդկային առաքինությունների այդ
աստվածային մոր համար պետք է ջահ բարձրացնել մեր հոգիների մեջ, մեր դպրոցներում,
մեր ընտանեկան հարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամեն տեղ, ուր
կապրի, կշնչի հայ մարդը:
Ահա թե ինչու պետք է երես դարձնել այն բոլոր վարդապետություններից, որոնք հաշտ
չեն հայրենասիրության հետ:
ԵՎ ահա, թե ինչու պետք է կեղծ ու մոլոր հայտարարել բոլոր կրոնները,
բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ,
արիներ, որոնց չգոյու թյունը ազգերին հաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների
մեծահոգության:
... Մարդը, որ ստրկացած է պարտվողական հայի մեջ, պիտի մարդկայնանա:
Հայ մտավորականությունը իր ամբողջության մեջ պիտի ազատվի ստրկական և
սարսափի հոգեբանությունից:
Պիտի արիանա նա”:
ԵԼՔ
69