Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 68

լեզուն այրեց. լեզուն այրուեց` սակաւ համրացաւ նա: Եւ սկսան նրան կանչել կակազ Դաւիթ”:
Այսպէ ՛ ս, պատժելով իր ապագայ հերոսի միամիտ արարքը` հայը հաստատել է իր անընչասիրութիւնը, իր հոգեկան պայազատութիւնը:... Հայն իր Վահագնը ունէր- աստուա ՛ ծը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա: Հոգեկան այդ պաթոսին` քաջութեան կը պարտի հայը իր բազմավտանգ գոյութիւնը: Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները:
Սրանցից է հայը` գերազանցօրէն: Հեթանոս հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ` դա ընդունեց արտայայտութեան մի նոր ձեւ եւս- նահատակութիւնը կամաւոր, որն իր խորքի մէջ ոչ այլ ինչ է, բայց եթէ` գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտումը: Ըստ էութեան` մահամերժ ոգու խիզախանքն է- քաջութիւն թէ նահատակութիւն:
... Նաեւ ասպետական է հայավայել քաջութիւնը: Հայ էպոսի հերոսը առաջին հարուածը զիջում է Մսրամելիքին, առանց մտածելու, թէ դա կարող է մահացու լինել իրեն համար: Այժմ հարուածելու հերթը Դաւիթինն է, սակայն, միջամտում է հակառակորդի քոյրը, եւ հայ հերոսը խնայում է իր առաջին երկու հարուածները Մսրամելիքին:
- Հէ ՛ յ, հէ ՛ յ,-ձայն է տալիս Դաւիթը, նախազգուշացնում թշնամուն, թէ գալիս է: Հին գող է
Մսրամելիքը. հայ հսկան` բարեմիտ, միամիտ կոչուելու աստիճան: Այսպիսին է հայու քաջը` արդարօրէն հպարտ, բայց ոչ` բարձրագլուխ, գոռոզ: Զա ՛ րկ միայն նրան, որն ի վիճակի է պատասխանելու զարկիդ-ահա ՛ հայու մորալը:... Ժողովուրդները եւս մտածում ու գործում են ըստ իրենց աշխարհայեցողութեան, որն այլ բան չէ, բայց եթէ նրանց տեսական, նրանց մտածողութեան նկարագիրը: Հայոց ընդհանուր նկարագրի հիմնական որոշիչներից մէկն էլ շինարարական տենչանքն է` անշէջ, անսպառ: Ինչո ՞ վ է պայմանաւորւում այդ պաթոսը, ի ՞ նչն է սնուցանում այդ խանդը, եւ որո ՞ նք են նրա հոգեբանական նախադրեալները:- Նախ` աշխարհի, մարդու եւ կեանքի մասին իր կառուցած էթիկական հասկացողութիւնը:
Պատմութեան նպատակաբանական սկզբունքին հաւատարիմ` հայն իրեն զգում է աւելի իբրեւ պարտականութեան, քան միայն անձնական երջանկութեան ձգտող էակ: Արդ, թէ ինչու հայու մորալը էւդեմոնիստական չէ- երջանկապաշտական չէ: Նա ունի գիտակցութիւնը իր առաքելութեան, որի աստիճանական իրականացման մէջ է տեսնում երջանկութեան իր իրաւունքը: Նա վոլունտարիստական տիպ է: Եթէ սիրէր փիլիսոփայութիւնը` նա պիտի նախընտրէր Ֆիխտէին- նրա կամապաշտական իմաստասիրութիւնը: Ծանրածանր պայքար, վտանգներ, եւ իբրեւ սրանց բնական հետեւանքը` մշտակայ տառապանք- ահա ՛ բովանդակութիւնը հայոց պատմութեան, ահա ՛ եռեակ դաստիարակիչները հայ կամքի: Աշխատա ՛ նքն է օրէնքների օրէնքը հայու համար: Կուրօրէն ու կրաւորաբար չենթարկուել իր դժխեմ ճակատագրին, այլ` պայքարել նրա դէմ, պայքարել շինարարելով: Այսպէս են վարւում հայաբարոյ ժողովուրդները միայն:
Հայու համար շինարարութի ՛ ւնն է գերագոյնը պայքարներից, եւ յաւերժացողը յաղթանակներից: Շինարարել նշանակում է` ճգնել յաղթահարելու իր տառապանքը: Երբ խզուած է արտաքին, քաղաքական ազատութիւնը` որոշ տիպի ժողովուրդներ այն փոխարինում են ներքին ազատությամբ,- մի բան, որ ենթակային տալիս է շինարարութիւնը: Այս դէպքում դեր է կատարում նաեւ հոգեւոր կոմպենսացիայի օրէնքը. իրաւազրկուած` գործելու մի բնագաւառում, ենթական երեւան է գալիս մի այլում: Անկարող սեփական հայրենիքում իր կարողութեանց ու կորովի համար ասպարէզ գտնել`
68