Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 67

Վերափոխման տարվող ժողովրդին հարկավոր է նախևառաջ ոգևորել, հավատ առաջացնել նրա մոտ սեփական ուժերի և ուրվագծվող լուսավոր ապագային հասնելու հնարավորության հանդեպ: Հայ ժողովրդին բավականին կոշտ քննադատության ենթարկելով, Նժդեհը նաև ոգևորելու ուղին է գտել: Ներկայացնենք հատվածներ նրա“ Հայը” գործից.“ Ո ՞ րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:- Լրջութի ՛ ւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում: Խօսքիս ճշմարտութիւնը վճռապէս հաստատում են`- Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան` իր պատմութիւնը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.- Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.- Վերջապէս, իր ինքնատիպ ճարտարապետութի ՛ ւնը, որի կոթողները, շէն թէ կիսաւեր, կը նմանուեն հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած` ձեռն ի ծնօտ` կարծես աշխարհի բաներն են խոկում: Այո ՛, լուրջ է հայը` մտաբարոյապէս...... Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը: Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը- ահա ՛ հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը: Նրա համար չէ լոկ կեցութեան ուրախութիւնը: Հայու համար` աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բաւական չէ կուշտ լինելը:
Ժողովուրդներ կան, որոնք կեանքն ու աշխարհը ընդունում են այնպէս, ինչպէս որ նրանք տրուած են բնորէն, ինչպէս որ նրանք կան առարկայօրէն:
Իր էութեան բերումով` հայն իր գոյութեանը հաղորդում է որոշ սրբազանութիւն եւ նպատակ` ձգտելով իմաստաւորել եւ կատարելագործել այն:
... Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:
... Հայուն ծանօթ չէ չարութեան ուրախութիւնը: Չարախնդալ, չէ ՛, նա կ’ ուզէ իր գոյութեան թշնամիներին իսկ միայն պարտուած տեսնել, բայց ոչ ե ՛ ւ դժբախտ: Արծաթ չկայ հայ մարդու ծիծաղի մէջ:... Հայ հոգում տեղ չունի արտաքին նախանձը: Վաղուց է, ինչ հայը նախանձողին- իր արքային- Արտաւազդին շղթայի զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաեւ` հոգեպէս տկարը: Հայը խորշում է թէ ՛ մէկից, թէ ՛ միւսից:
Ժողովուրդներ կան, որոնք իրենց բացասօրէն մարդկայինը- իրենց նկարագրի ամենադատապարտելի թերիները, կենսաբանական անհրաժեշտութեամբ, ծառայեցնում են իրենց գոյութեան պաշտպանութեան:
Հայը վաղուց է դատապարտել աշխարհաքանդ չարութիւնն իբրեւ պայքարի զէնք: Ի զուր են շները լիզում Արտաւազդի շղթաները-արթո ՛ ւն է հայ դարբինը:
Հայ էութեան այդ չարամերժ գիծը- որ պատիւ է բերում ենթակային-մեծապէս դժուարացրել է իր դարաւոր գոյամարտը: Չարի ու բարու իր հասկացողութեամբ, դեռ այսօր էլ հայը մղւում է ամենայն անշահասիրութեամբ- անքաղաքագիտօրէն-դիրք ճշտելու մէկի թէ միւսի հանդէպ, առանց հաշուի առնելու գոյութիւն ունեցող առարկայական պարագաները: Իր այդ հոգեգծի պատճառով` նրա մտածողութիւնն ու արտաքին վարքագիծը ընդունել են ապաքաղաքական, որով եւ` անաշխարհայարմար բնոիթ:
Խօսեցրէ ՛ ք իր էպոսը, իր ֆոլկլորը եւ պիտի համոզուէք, որ հայու համար հացը` կեցութեան բարիքների շարքում առաջինը չէ ՛:
“ Ձեռքը բարձրացրեց Դաւիթը` մանուկ, ուզեց ոսկին վերցնել. հրեշտակը, հեռացնելով ձեռքը, դրեց կրակի վրայ, մատը կրակին սեղմեց եւ այրեց մատը. մատը բերանը դրեց եւ
67