... Եկեղեցին վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը”:
ԱՐՅԱՆ ՍՐԲԱՑՈՒՄ
“ Ես ցեղահավատ եմ, և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն – ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:
... Ես ցեղահաղորդ եմ, և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին”:
ՏՈՆԵՐ ԵՎ ԾԵՍԵՐ
“ Հավաքեք մարդկանց և դուք նրանց կդարձնեք ավելի բարի: Հավաքված մարդիկ պիտի աշխատեն հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են հարգանքի արժանի: Տվեք նրանց միության մի ուժեղ մղում-բարոյական, քաղաքական- և սերը դեպի ազնիվ գործերը, բավականության հետ, կթափանցեն նրանց սրտերի մեջ … Ամենափառավորը տեսարաններից` դա ժողովն է մի մեծ ժողովրդի”:
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
“ Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ` մեծահարուստ, բարեկեցիկ, թե օրավարձով աշխատող բանվոր` անդարձ պանդխտություն չեմ համարի տարագրի կյանքս: Չէ վերադարձ կա”:“ Լինենք կնքահայրը նոր հասարակության` դրված ազգային հիմունքների վրա”:“ Ցեղակրոն եմ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի”:“ Ես ցեղակրոն եմ – Եվ ահա` կերդվեմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ- ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ”:“ Եղիր պարզ, պարզակյաց, որպես Սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ”:“ Քեզնից զատ – խրատում է պատմությունը – ոչ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը”:“... Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը: Քույր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը: Հազարամղոն ճամբորդությունը սկսվում է մի հատիկ քայլով: Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը”:
“... Մի ժողովուրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ: Մնայուն Արդարության Օրենքի ուժով բռնագրաված երկրամասերը միշտ էլ, վաղ, թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտ ու պաշտամունքը դեպի Հայրենի երկիրը”:“ Ցեղի հոգին միակ ուժն է, որի առաջ անզոր են բոլոր ուժերը”:“ Դաստիարակենք մեր սերունդները հայրենապաշտորեն ու ցեղորեն` արևի տակ մեր տեղը չկորցնելու համար”:
“ Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա”:
ՈԳԵՎՈՐՈՒՄ
66