Հասարակական անհրաժեշտ ակտիվություն ապահովելու համար հարկավոր է ճանաչել
ներքին խանգարիչ գործոնները, իմանալ ներքին թշնամուն, եթե այն կա. “Քանի դեռ հայ
մարդու փառասիրության չի միանում վտանգն ու մահը անգիտացող արիությունը, քանի
դեռ կա անարի հայը կլինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կա այդ հրեշը քաղաքական
ավելի բարվոք վիճակը երազ պիտի մնա մեզ համար:
Անարիություն - ահա վատ հայի գոյության պատճառը:
Վատ հայը - ահա հայ ժողովրդի դարերի և այսօրվա դժբախտության գլխավոր
պատճառը”:
Նման բնույթի ներքին թշնամի ունենալու դեպքում,, անշուշտ, հարկավոր է գործել շատ
զգույշ` քաղաքացիական ընդհարումներ հրահրելուց և սեփական տեսակի գոյությունը
վտանգի տակ չդնելու համար:
ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻ
Երևի թե կարիք չկա անդրադառնալու այն հարցին, թե Նժդեհը որ չափով էր կիրառում
ժողովրդին զգոնացնելու այս գործոնը:
ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻ
“ Չկորչելու համար մեր դարը և մեր աշխարհագրական դիրքն ու ծանոթ դժբախտ
պայմանները, որոնց մեջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի ուժեղ
և միշտ ուժեղ:
Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը:
Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր
դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը:
Թվական, էթնիկ, ընդհանրապես նյութական տեսակետից մեր ժողովուրդը, հասկանալի
պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարևաններից: Սակայն ուժը միայն
նյութական ազդակները չեն, այլ և մի ժողովրդի առաքինությունները:
Կա հոգեբանական գերդասությունը, կա բարոյական ուժը աշխարհի պես հին, բայց միշտ
էլ թարմ ու հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից
նյութապես տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ:
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար
կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին`
մեծամեծ հակառակորդների դեմ: Նա եղել է և այսօր է միակ ապավենը մեզ նման փոքր
ժողովուրդների: ՈՒրեմն ճանաչենք նա որպես մի ընդհանուր Աստվածություն, լինենք
ուժեղ -արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար:
... Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին
պայմանները, ոչ քաղաքական կողմնորոշումը, ոչ էլ դիպվածները, այլ` իրենց
հոգեբանական նկարագիրը”:
ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
“Ինքնապաշտպանություն` - ահա մեր նոր կրոնը:
Ինքնապաշտպանություն – միակ միջոցը` որ թե ժողովրդների և թե սրանց աստվածների
գոյությունն է ապահովում:
65