Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 78

- Եթե նրանցից մեկն արդեն կարդացել ու լսել է դրանք( ոչինչ, որ անգիտակից վիճակում), ուրեմն և մոտ է Վերափոխման ժամը:
*** Վերափոխե ~ լ ժողովրդին, կարգավորե ~ լ աշխարհը... Դա հնարավո ՞ ր է: Ախր այն, ինչ տեսանք Յահիայում...
- Ամենաթափթփված բազմությանն անգամ կարելի է հերոսական ազգ դարձնել,-ասաց Րան ինքնավստահ:- Եթե յահերն ունենան այդ Գիրքն ու Երաժշտությունը, և ի հայտ գա Առաջնորդը( իսկ այդ դեպքում նա անպայման կգա), կերպափոխումն անխուսափելի կլինի և անճանաչելի: Տիեզերքի գաղտնի բանալիները կարծես թե տրվում են նրանց: Դա մեծ պատիվ է ու նաև պատասխանատվություն:-Րան դադար տվեց մի պահ:- Եթե այդ երեք բանալիները տրվեն նրանց, ապա նրանք իրականությունն ավելի արագ փոխելու համար կարող են մի քայլ ևս անել:- Ինչի ՞ մասին է խոսքը:-Դա արդեն պիտի անեն նրանց վանականները, մի գիշերում: Բայց, ասացի, մինչ այդ պիտի ունենան մյուս երեք բանալիները:
*** Նրանք քայլեցին` յուրաքանչյուրն իր մտքերի ետևից ընկած:- Այս բանալիներից յուրաքանչյուրը մարդու գիտակցության վրա կարող է ունենալ նույն ազդեցությունը, ինչ խավարի մեջ բռնկված կայծակն է ունենում: Չո’ րս կայծակ: Պատկերացնու ՞ մ ես, թե ինչ տեղի կունենա, եթե բոլոր չորս գաղտնիքները բացվեն յահերին: Նամրեգներն( գերմանացիները-ԱՊ) իրենց դրոշներին ընդամենը երկու կայծակ ունեին և որպիսի ~ փոթորիկ հարուցեցին երկրի վրա …
***
Մեզանից յուրաքանչյուրը ունի հոգի և ոգի, որ միացված են մեր գլխավոր հայրենիքին` Այն Իրականությանը, և մեզանից յուրաքանչյուրը ունի միանման հնարավորություն` օգտվելու հավերժական գիտելիքներից: Ունի, բայց չգիտի այդ մասին և կամ որոնումների մեջ չէ բոլորովին: Իսկ այստեղ, Համաշխարհային Հակադրության Գծի այս կողմում, մի հատուկ դաշտ է գործում, որը խթանում է մարդու ուղեղի` նրա կողմից չօգտագործվող հատվածը: Եվ մարդն առնչություն է սկսում ունենալ Այն Իրականության աշխարհի գերհզոր ուժերի հետ:- Շատե ՞ րն են եղել այստեղ,-հարցրեց Մեգիրան:- Քչերը: Բայց դա բավական է եղել` աշխարհը քանի անգամ վերափոխելու համար:
Վերջինն այստեղ եղել են նամրեգները: Մեգիրան գլուխը տարուբերեց կարևոր խնդրի պատասխան ստացած մարդու նման:- Կարո ՞ ղ ես ենթադրել, թե ովքե ՞ ր են առաջինը եղել այստեղ,- հարցրեց Րան: Մեգիրան հետաքրքրությամբ նայեց նրան:- Յահերը:- Մի ՞ թե:- Այո’, բայց դա շա ~ տ վաղուց էր:- Բայց նրանց այսօրվա վիճակը...- Նրանք պարզապես մոռացել են, որ եղել են այստեղ: Ու եթե մտաբերե ~ ն հանկարծ և մոռացված իրենց հիշողությունից դուրս բերե ~ ն այստեղից տարվածը...-Բայց նրանք քաղաքակիրթ չեն ամենևին և նրանց ներկան ասես վայրենի մի շրջան լինի:
78