Հերոս է նա, որի համար կեանքն արդարացում ունի, երբ դա ապրո ՜ ւմ է ո ՛ չ թէ իբրեւ նպատակ, այլ իբրեւ մի սրբազան բանի ծառայեցնելու կամ զոհելու միջոց:
Հերոս է նա, որի հայեացքը ուղղւած է յաւիտենականին. նա ՛, ով ժպտել գիտէ ճակատամարտի բոցերի մէջ. նա ՛, որի հոգին վտանգի ժամանակ զգում է մի գերագոյն ուրախութիւն- ճակատամարտի եւ անձնւիրումի ուրախութիւն. նա ՛, ով գրոհից առաջ սիրում է խօսել յաւիտենական բաների մասին:
... Ճշմարիտ առաջնորդի... ոտքերի տակ մեռնում է իրենց ժողովուրդների հին ճակատագիրը:
... Նա գիտի, որ չկա մարդ, որ ընդունակ չլիներ հոգեկան խոր հուզումների, խանդավառության, ինքնամոռացության – հոգեկան վիճակներ, երբ մարդու մեջ մեռնելու աստիճան թուլանում է կենդանական բնազդ ու վախը:
ԵՎ որովհետև համոզվելու, ցնցելու, ներշնչելու արվեստն ունի, ահա, օրեր անց, նրա բանակը ծփում է վտանգն արհամարհող, մահն անգիտակցող ռազմաշունչ տրամադրությամբ:
... Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ-ահա կատարյալ առաջնորդը: Նա չկա, և ամբոխացած ու պարտվողական է մեր ժողովուրդը:... Չկա, ուրախություն մեր ցեղի գոյության թշնամիների, չկա դեռ ցեղակրոն առաջնորդը: Չկա նա, կա, սակայն, սուր կարիքը նրա գոյության: Չկա, բայց պիտի գա նա, քանզի կա նրա գոյության աղաղակող պահանջը: Նա չկա, բայց պիտի գա, քանզի հայը չի ուզում մեռնել. պիտի գա, պիտի հայտնվի ՆՈՐ ՀԱՅԸ, որպես ազգային ղեկավար` զինվորականի, պետական մարդու և մշակութային գործիչի դերերում. նա կգա, կհայտնվի նոր էությամբ` զերծ հին թթխմորից:
... Մեծ մարդը.- Դա սպասվելիք օգնություն է, մխիթարությունը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն- երբեմն աշխարհ կուղարկի այս կամ այն ժողովրդի և մարդկության համար:
Այդ մարդը. – Պարզապես, վշտակիր, հերոս երևալով հոգեկանորեն կփոխի իր միջավայրը: Նրանով կարժեքավորվի, կիմաստանա, կվեհանա կյանքը: Նրա խոսքը կազդի որպես հրաշեկ կայծ` բռնկեցնելու իրեն հետ առնչող սրտերն ու զգացումները: Նրա ներկայությունը կազնվացնի, կթևավորի, կգոտեպնդի հոգիները: Նրա շնորհիվ անկարելին կդառնա միայն դժվարին, դժվարինը` կարելի: Երազները կդառնան նպատակ, նպատակները` իրականություն: Կփոխի ժողովրդի հոգեբանությունը, ճակատագիրը, պատմությունը: Մեծ մարդը.- Դա Աստված է, միայն այն տարբերությամբ, որ դա իրեն Աստված կզգա միայն իր կյանքի որոշ վարկյաններում և որպես այդպիսին կկերտի իր հավերժական, իր աստվածարժան գործերը:
... Միայն մեծ առաջնորդներին է հաջողվում իրենց կյանքի ողջ ուժականությունը փոխանցել իրենց ժողովուրդներին, առավելապես նրանց երիտասարդ սերունդներին: Եվ հենց դրանով են վերանորոգվում զանգվածները, վերածվելով մի էթիկական ընդհանրության, միակամ և միուղի ազգի:
... Նախ հասցնել մի մեծ սերունդ- մեծ իր պաշտամունքով և ատելու կարողությամբ- և նրա միջոցով իրագործել իր պատմական առաքելությունը` այսպես է գործում ճշմարիտ առաջնորդը”:
ԱԶԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
63