ծայրին` դեպ իդեալի հեղեղ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր- ժողովուրդ”:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Գերխնդրի իրագործմանը ձգտող հանրությունը պիտի“ վարակված” լինի համազգային առաքելությամբ.“ Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականություն ունեմ ես, և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
... Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:
Աշխարհը տրուած է ո ՛ չ միայն վայելելու, այլեւ` կատարելագործելու, բարեշտկելու այնահա ՛ հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա` կանխելով գրեթէ իր բոլոր հարեւաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյութեան ծանրածանր պայքարի արդար ցաւից, այնպէս էլ` աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակցութիւնից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պէ ՛ տք է որ լինի: Մհերը` հայկական էպոսի հերոսը- իմա ՛ ինքը հայ ժողովուրդը-մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը` լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով”:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ
Գերխնդրի առկայությունը հանգեցնում է համազգային գաղափարի ստեղծմանը.“... Կա բարոյական մթնոլորտը, ուր, ինչպես և մեզ շրջապատող մթնոլորտում, տեղի են ունենում մակընթացություններ ու տեղատվություններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, յուրացնում ու փոխանցում իր նմաններին: Վսեմ ու ազնիվ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը, գաղափարներ, որոնք, սրբեին, մաքրեին մեր կյանքը, արի և առաքինի դարձներն մեզ, մեծ և փառահեղ գործերի մղեին մեզ: Գաղափարներ, որոնք հակաթույն լինեին բոլոր տեսակի անբարոյացուցիչ և քայքայեցուցիչ ազդեցությունների դեմ:
.. Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ- գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները:
Կա ՞ յ մեծ գաղափարը-դա ասել է` այլեւս վե ՛ րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան:
Նման գաղափարը` միշտ էլ վերանորոգչական` իր հետ բերում է խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով, ոգու լիութիւն, միութեան ծարաւ, որով եւ` վերակառուցում է քանդիչ ոյժերի կողմից պառակտուած ազգը”: Ներկայացնենք Նժդեհի դիտարկումները կոնսերվատիվ հեղափոխության մեխանիզմի մյուս բաղադրատարրերի վերաբերյալ:
ԱՌԱՋՆՈՐԴ
“... Ժողովուրդները քաղաքական եւ հոգեւոր առնականութեան են հասնում նման առաջնորդների շնորհիւ միայն:
... Առաջնորդ կարող է լինել միա ՛ յն հերոսը: Իսկ հերոս լինել, ասել է` յաւիտենարժէք բաների առջեւ ոչինչ համարել իր կեանքը:
62