Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 61

տեղավորվում է կոնսերվատիվ հեղափոխության համակարգի շրջանակների մեջ: Ամենակարևորը` նա ժամանակագրորեն առաջ է անցել գերմանական և իտալական քաղաքական իր “կոլեգաներից”: Սա հատուկ է շեշտվում, քանի որ հաճախ կարելի է հանդիպել մի տեսակետի, թե իբր Նժդեհն իր մտքերը գրել է գերմանական նացիոնալ- սոցիալիզմի առաջնորդների ազդեցության տակ: ՇԱՐԺՈՒՄ ԴԵՊԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ Ճիշտ է, Նժդեհը չի օգտագործել կոնսերվատիվ հեղափոխություն արտահայտությունը, սակայն հստակորեն ձևակերպել է այդ համակարգի գլխավոր թեզը` հասարակության շարժումը դեպի ետ` դեպի իր հերոսական անցյալը. “...Ժողովրդի վերանորոգումը հնարաւոր է միայն ու միայն իր նորահաս սերունդի կամ էլ իր նախնիքների միջոցով: Դա նմանւելու մի սկզբունք է. դա ասել է` նմանւի՛ր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազանութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով: Վերանորոգում ասել է մեր ներքին մարդու կաղապարումը, ըստ մեր նախասիրած պատկերի: Վերանորոգումի ընդունակ է իր նախահայրերի ոգու զօրութենականութեան ծանօթ եւ օրւայ իր տկարութիւններից ամաչող ժողովուրդը: Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով: Դա Մամիկոնեաններին նմանւելու ճամբան է”: ԽՆԴԻՐ Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար նախևառաջ հարկավոր է ճշգրտորեն ձևակերպել այն խնդիրը, որը ծառացած է հասարակության առաջ և որը հարկավոր է լուծել վերջնարդյունքում: Նժդեհը դա անում է շատ հստակ և հատու. “ Բուն հայկական խնդիրը” - դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է”: ԳԵՐԽՆԴԻՐ Իսկ ազգի առջև դրված խնդիրը լուծելու համար, ինչպես արդեն գիտենք, հարկավոր է ունենալ մեծ մի գերխնդիր, դեպի որը գնալը կօգնի նաև լուծել բուն հայկական խնդիրը: Գերխնդրի վերաբերյալ Նժդեհը հետևյալն է նկատում. “Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդեալ -որպես մի յուրատեսակ ոգի, որը, իմաստ և վեհություն հաղորդելով նրանց կյանքին` փրկել է նրանց բարոյական փտությունից... Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարողը, Աքիլլեսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վերքերը: Նպատակն է բարոյապես շարժում անհատների ու ժողովուրդների: Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից: Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը: Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը, և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպի իրեն, դեպի հաղթանակ: Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը: Նրա 61