- օգտվեցին ձևավորվելիք առաջնորդի ազատազրկված լինելու հանգամանքից, հաշվի առնելով, որ ազգային գործի համար ազատազրկվածը հանրային գիտակցության մեջ լուսապսակի է արժանանում,
- սեփական ժողովրդի մոտ արժանապատվության զգացում առաջացնելու նպատակով կիրառեցին ռասայական տեսությունը,
- կիրառեցին գիտակցությունը շրջանցող ազդման համակարգ` խորհրդանիշեր, երաժշտություն, և այլն,
- նպատակների իրականացման համար ստեղծեցին քաղաքական գործիք` կուսակցություն, ձևավորեցին կուսակցական, ապա պետական էլիտա, որն առաջնորդվում էր քրմական խստագույն կանոնակարգով,
- հասարակական աջակցություն ունենալու նպատակով կիրառեցին կուսակցության արտաքին գործունեության կառնավալային պրակտիկա,- կուսակցությունը հանրությանը ներկայացրին որպես ուժի կրողի,- ժողովրդին լարված վիճակում պահելու նպատակով ստեղծեցին ներքին և արտաքին թշնամու կերպարներ,- իրականացրին կրոնահավատքային փոփոխություններ,- մշակեցին նոր ծեսեր և տոներ այլն:
ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Հանրային գիտակցության արմատական վերափոխման որևէ ժողովրդի փորձը մեխանիկորեն պատճենահանելն ու ընդօրինակելը, հասկանալի է, սպասված արդյունքը տալ չի կարող, քանի որ ժողովուրդները տարբերվում են իրենց հոգեկերտվածքով և“ ստարտային պարամետրերով”: Շատ ավելի խելացի վարված կլինենք, եթե մոռանանք ներկայացված համակարգի բուն բովանդակությունը, որը սոսկ ծանոթացման նպատակ ուներ, և որպես հիմք վերցնելով քննարկված համակարգի միայն կառուցվածքային մասը` առանձին բաղադրիչների համար կազմենք մաքուր հայկական բովանդակություն` դրան տալով մեր դեպքի համար անհրաժեշտ դոզան: Դա նաև կօգնի խուսափել ուրիշների սխալները կրկնելուց:
Շնորհիվ նախորդ սերունդների մտավորականների` մենք հարկադրված չենք ամեն ինչ սկսել զրոյից: Մեր պատմության մեջ կարելի է գտնել կոնսերվատիվ հեղափոխության իրականացման փորձեր: Հանրային մտածողության արմատական վերափոխման ուղղությամբ որոշ աշխատանքներ կատարվել են 19-րդ դարի երկրորդ կեսին: Այն ժամանակվա վերափոխիչները ջանում էին հանրության մեջ արթնացնել հին արիական( հեթանոսական) շրջանի հատկանիշները:
Հանրային մտածողության արմատական վերափոխման առավել համակարգված փորձ իրակացվել է 20-րդ դարի սկզբներին Նժդեհի կողմից, որը և կդառնա մեր ուսումնասիրության առարկան: Հեղինակը Նժդեհի աշխատություններն ուսումնասիրել է կոնսերվատիվ հեղափոխության հիմնադրույթների“ լույսի ներքո” և եկել այն հետևության, որ Նժդեհը կարողանալով պարզել իր ժամանակների հայ հանրության դժվարությունների իրական պատճառները` առաջարկել և փորձել է կիրառել մի լուծում, որն ամբողջությամբ
60