Իտալիայում ապրող մարդկանցից իտալական ազգ ձուլելու համար նրանք նախ և առաջ ջանում էին ոգի հաղորդել մարդկանց.“ Ցանկանում ենք և դառնում ենք ավելի ու ավելի ռազմաշունչ ազգ: Չենք վախենում ասել` միլիտարիստական ազգ: Ասեմ ավելին` մենք դառնում ենք ռազմիկների ազգ... Յուրաքանչյուր ոք իրեն պիտի զինվոր զգա, նույնիսկ նա, ով զինվորական համազգեստ չի կրում, այլ աշխատում է գրասենյակում, գործարանում, հանքում կամ դաշտում: Յուրաքանչյուրն իրեն պիտի զգա որպես մի մեծ բանակի զինվոր”( Մուսոլինի):
Իտալական ազգայնականությունն ուներ մեկ առանձնահատկություն ևս` նրանց կարծիքով աջ շարժումն առանց մոնարխիստական գաղափարի զրկվում է ձգողականության և բյուրեղացման կենտրոնից:
Կարևոր մի դրվագ ևս. նրանք գտնում էին, որ ազգի ապագան կախված է ոչ միայն գաղափարների և համակարգերի ընկալելիությունից, այլև անձ ձևավորող ազդեցությունից. նրանք խնդիր ունեին հատուկ ազդեցության միջոցով հասնել ընտրյալների նոր տիպի հայտնությանը: Այս հարցին մենք անդրադարձել ենք գերմանական փորձի ներկայացման ընթացքում, այստեղ միայն փաստենք, որ իտալացիները ընտրյալների նոր տիպի գաղափարին հանգել էին դեռևս 1929 թվականին և իրականացնում էին այն, իսկ գերմանական նացիոնալ-սոցիալիստները այդ նույն ժամանակ դեռ պայքարում էին իշխանության համար:
ԵՎ ԱՅՍՊԵՍ
Հուսալով, որ ընթերցողը խորամիտ կգտնվի և տողերիս հեղինակին ֆաշիզմի քարոզչության անտեղի մեղադրանք չի ներկայացնի( նաև այն պարզ պատճառով, որ, ինչպես հետևում է վերը ներկայացվածից, ֆաշիզմ ստանալն այնքան էլ դյուրին գործ չէ), ամփոփենք գրքի երկրորդ մասում ասվածը:
Կոնսերվատիվ հեղափոխություն ասվածը ուտոպիայի ժանրից չէ, և նշված ժողովուրդների էլիտան, թոթափելով“ ելքի հնարավորություն չկա” տրտունջը, փաստորեն իրականացրեց ազգային մտածողության ոչ ստանդարտ վերափոխում: Այդ նպատակին հասնելու համար`- չբավարարվեցին զուտ քաղաքական և քաղաքագիտական տեխնոլոգիաներով,- ստեղծեցին Տիեզերակարգն ու մարդուն ուսումնասիրող հատուկ կառույցներ,- հասարակության առջև դրեցին ահռելիորեն մեծ մի խնդիր( գերմանականի դեպքում` հասնել համաշխարհային տիրապետության), համոզելով նրան, որ ինքը, որպես հանրություն, ունի համաշխարհային առաքելություն: Նպատակը հետևյալն էր` մեծ խնդրի լուծմանը ձգտող ժողովրդի համար ներքին կյանքը կարգավորելը դառնում է սոսկ միջոց, ինչն էլ օգնում է ներքին կարգավորման հասնել գրեթե աննկատ,
- հասարակությանը ոգևորելու, նրա մեջ եղած վհատությունը թոթափելու նպատակով ժողովրդի լայն շերտերին հասու դարձրին հին էպոսների հերոսական պատումները,
- հերոսական հին շրջանը ներկայացնելով հանրությանը` կարոտ առաջացրին նրա մեջ այդ շրջանի հանդեպ,
- ժողովրդի մոտ ձևավորեց առաքելակիրառաջնորդի սպասում, առաջնորդ, ով կվերադարձներ հերոսական հին շրջանը,
- նախապատրաստեց Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ առաջնորդի,- հասարակության մոտ առաջնորդի հանդեպ ստեղծեցին առաքելակիրության ընկալում,- ստեղծեցին ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոց,
59