նյութապաշտականացած:“ Երկրի քրիստոնեացումը կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ` համոզում, գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր. ձևական արարողություն: Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով և երկաթով: Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստություններ էր կուտակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին` այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր“ տարածել քրիստոնեություն”, երբ նա, թագավորի զորքերի գլուխ անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղը մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար”( Լեո,“ Հայ կղերական դիվանագիտություն”): Այս նոր կրոնը հաստատելու նպատակով ոչնչացվեցին գրեթե բոլոր տաճարները, գրականությունը, պատմագրությունն ու գիտությունը:
Ոգեղեն արժեքների հանդեպ դրսևորվող այս վերաբերմունքը պատճառ դարձավ ընդհարումների, որի արդյունքում հազարամյակների ընթացքում ձևավորված ընտրախավը հիմնականում ոչնչացավ: Միայն Տարոնի նվաճման համար, իսկ Զենոբ Գլակի, ոչնչացվեց վեց հազար ընդդիմադիր:
Պետությունը հետզհետե խարխլվեց, խոշոր հողատեր դարձած եկեղեցին աստիճանաբար նվազեցրեց աշխարհիկ իշխանությունների դերը, և շատ չանցած ՝ հայերը, իրենց իսկ մեղքով կորցրին պետականությունը ՝ պարսից թագավորին գրելով, թե իրենց թագավոր այլևս պետք չէ: Արշակունյաց հարստության կործանումով, փաստորեն, հայ ժողովուրդը դուրս դրվեց պատմական զարգացման տրամաբանությունից:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Քրիստոնեության հաստատումով Հայաստանի ներքին կյանքն ամենևին չխաղաղվեց: Առաջացան տարաձայնություններ արդեն բուն քրիստոնեական հավատքի ներսում, որի արդյունքում ձևավորվեցին մի շարք շարժումներ: Մի կողմ թողնելով պաշտոնական եկեղեցու հետ ունեցած նրանց նուրբ դավանաբանական տարաձայնությունները, անդրադառնանք միայն սոցիալ քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող թեզերին: Այդ շարժումներից մանիքեականները մերժում էին քրիստոնեության բացասական վերաբերմունքը մարդու աշխարհիկ կյանքի նկատմամբ և, երկինքը աստվածների համար բավարար համարելով, պահանջում էին երկրի վրա վերականգնել մարդու իրավունքը, նրան դարձնել դրա տերը և այն ծառայեցնել իր իսկական տիրոջ կարիքներին: Հինգերորդ դարում քրիստոնեության համար լուրջ վտանգ էր արդեն բորբորիտների շարժումը, որի անդամները հանդես էին գալիս որպես կամքի ազատության կողմնակիցներ, հակադրվելով քրիստոնեական ճակատագրապաշտությանն ու մերժելով եկեղեցու ղեկավար դերը մարդկանց կյանքի կազմակերպման գործում: Մեկ այլ շարժման ՝ մծղնեականության հետևորդները բացասաբար էին վերաբերվում եկեղեցու մեջ սրբագործված ծիսակատարություններին:
Իշխող դավանանքին հակադրվող բոլոր այս շարժումների հետևորդները դաժանորեն ոչնչացվեցին: Այսպես, Խորենացին գրում է, թե Սահակ Պարթև կաթողիկոսը“ հրամայում է քննել պղծագործ բորբորիտներին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարելով հալածել, ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի”:
Սա հայ ժողովրդի սերքուցքին հասցված երկրորդ խոշոր հարվածն էր:
ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐ 6