դասը, զինվորականները և ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն և, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը“ չի հիշում” սոցիալական պայքարի որևէ դեպք:( Հայության հերոսական հին շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ Էդմոն Խուրշուդյանի“ Արիական իմաստնություն” գրքին, որից հետո արմատապես կփոխվի սեփական ժողովրդի ու նրա պատմության և, որ ամենակարևորն է` նաև ապագայի հանդեպ գոյություն ունեցող հոռետեսական վերաբերմունքը):
Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ: Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր“ Հայ ճարտարապետությունը և Եվրոպան” աշխատության մեջ( 1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, ապա նաև Աախենի, մինչև իսկ Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս:
Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերը հայտնագործել են թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:
Մեր կողմից ավելացնենք, որ այս ամենից բացի, հայերը 15-17-րդ դարերում, զրկված լինելով պետականությունից, հաջողեցրել են տիրել համաշխարհային ծովային առևտրին:
“ Իսկ ի ՞ նչ կատարվեց մեզ հետ, որ կերպարանափոխվեցինք այսպես,- կհարցնի անշուշտ ընթերցողը:- Եվ ինչու ՞, ի հակառակ մյուս ժողովուրդների, մեր պատմության երթը եղավ քաղաքակրթությունից դեպի քաոս”:
ԳԱՀԱՎԻԺՈՒՄ
Ինչպես ասացինք, հնում հայերի մոտ ձևավորվել էին երեք հիմնական դասեր:
Այնուհետև, արևելքում ռազմականացված պետությունների ի հայտ գալուն զուգընթաց, զինվորական դասը հետզհետե սկսեց միջամտել երկրի կառավարման գործերին, և ոգեղեն արժեքներ կրող քրմական դասն աստիճանաբար մեկուսացավ: Սեմական ժողովուրդների հետ շփումը զգալիորեն սասանեց առաջավորասիական տեղաբնակների արիական արժեքային համակարգը, ապա սկսվեց հելլենների ներխուժումը տարածաշրջան: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ընթացքում ավերվեցին երկրի հարավում գտնվող մեր տաճարները, իսկ ոգեղեն արժեքներ կրող քրմական դասը հալածվեց: Հելլեններն իրենց հետ բերին նյութապաշտություն, պոռնկություն, արվամոլություն, վաշխառուություն ՝ երևույթներ, որոնք մինչ այդ խորթ էին հայերին: Արձանագրվեց մեր պատմության մեջ ոգեղեն արժեքների առաջին ճգնաժամը, որն ավելի խորացավ մեր թվագրության առաջիներկրորդ դարերում, երբ հռոմեական զորքերը ներխուժեցին Ասորիք ՝ իրենց հետ բերելով նաև իրենց բարքերը( այդ շրջանում հինհռոմեական արժեքային համակարգը վաղուց արդեն ճգնաժամ էր ապրում):
Այդ նույն ժամանակ Հայաստանում և հարևան տարածքներում հայտնվեցին Հրեաստանից գաղթած փախստականներ, և հետզհետե մովսեսականության հիման վրա ստեղծվեց մի աղանդ, որը նյութականությունից փրկության հույսը կապում էր Բարձրյալի հետ( պատմաբանները սա համարում են քրիստոնեության առաջին մուտքը Հայաստան): Շատ չանցած ՝ քրիստոնեությունը երկրորդ անգամ մուտք գործեց երկիր, սակայն այս անգամ զգալիորեն կերպափոխված, հունահռոմեական միջավայրի ազդեցության տակ
5