Հայաստանում տեղի ունեցող սոցիալքաղաքական երևույթներին մեր քաղաքական միտքը
տվել է մակերեսային մի պարզաբանում, որը թևածում է մամուլում և հանրային վայրերում
արդեն 16 տարի` “երկրում տեղի ունեցող բոլոր արատավոր երևույթներն ու
գործընթացները պայմանավորված են բացառապես իշխող /նախկինում` հհշական,
ներկայում` կոալիցիոն) վարչախմբի գործունեությամբ”:
Զանց առնելով այդ պարզաբանումը ստորև ներկայացվում է Հայաստանում տիրող
իրավիճակի բացատրության մի մոդել, որը գնահատում է երկու կարևորագույն գործոնների
բացասական ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների
վրա՝
ա/ ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական
դրսևորումների դերը հայ ժողովրդի վարքում,
բ/ անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված
բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորման
վրա:
Այս գործոնների հանրագումարային ազդեցությունը պարզելուց հետո կունենանք
իրավիճակի ամբողջական բացատրությունը և այդ ժամանակ առավել քան ակնհայտ
կդառնա, թե ի՞նչ իրատեսական քայլեր է հարկավոր անել երկրում արմատական
փոփոխությունների հասնելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ
Ո՞Վ ԵՆՔ ԵՂԵԼ ՄԵՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ
“Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք”,- հոռետեսական այս մտքին կարելի է
հանդիպել ամեն քայլափոխի: Այն գերիշխող է քաղաքական քննարկումների, բանավեճերի
ու կենցաղային զրույցների ժամանակ: Ու քանի դեռ այդպես ենք մտածում, ապա
արմատական փոփոխության հույս անգամ լինել չի կարող: Այնպես որ, նախևառաջ
հարկավոր է ջարդել կարծրացած, ամլության դրդող այդ տեսակետը. Այո’, մենք հիմա
այսպիսին ենք, բայց բոլորովին ուրիշ տեսակ ենք եղել նախկինում: Մեր ազգի գոյության
շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Ու
սրանք վերամբարձ խոսքեր չեն ամենևին, այդպես մեր մասին արտահայտվել են մեր
պատմության ընթացքում մեր հետ շփված ժողովուրդները: Շումերական էպոսում հայերի
երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային
օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի
պատմագիր Ֆինլեյնի` “Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և
քաջարիության”: “Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու
միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ”,- սա էլ Շապուհի խոսքն է:
Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչու՞ ոչ` նաև աշխարհի հզորների
թվում: Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են
իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր
կառավարելու արվեստ:
Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը
դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաև ներկայիս եվրոպական, ժողովուրդների:
Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսևորել են իրենց գերազանցությունը:
Նրանք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող
հանրություն, որի մեջ ձևավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական
4