Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 3

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՕՐԴԵՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՇՐՋԱԴԱՐՁ ԿԱՐՈ՞Ղ ԷԻՆ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ ՀԱՎԵԼՎԱԾ _________________________________________________ ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՆԱԽԱԲԱՆ Անկախության առաջին տարիներին հայ ժողովուրդն ունեցավ էական ձեռքբերումներ, նույնիսկ այնպիսին, որը նախադեպ չէր ունեցել ավելի քան հազար տարի: Բայցևայնպես, երկրի ներքին կյանքի կարգավորվածությունը, մեղմ արտահայտված, անչափ հեռու է բավարար լինելուց: Կառավարությունների հայտարարած ծրագրերն այդպես էլ իրականություն չեն դառնում և չի երևում արդար, բարգավաճ և ժողովրդավարական երկիր կառուցելու սկիզբն անգամ: Ընդդիմության փորձերը` հասարակության ակտիվ հատվածին քաղաքական պայքարի մղելով երկրի զարգացումը փոխադրել ռացիոնալիզմի ռելսերի վրա, ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև շարունակական պարտությունների պատճառով հանգեցնում են հանրության խոր հուսալքության, ապատիայի, որն իր հերթին նպաստում է բացասական բնազդների հաղթարշավի կայացմանը: Ինչու՞ է այսպես, մեր իշխանություններն ինչու՞ նման վարք ունեն, ի՞նչն է սխալ հաշվարկում ընդդիմությունը, ինչու՞ է ժողովուրդն անհավաքական: Սրանք հարցեր են, որոնց խորքային ու սպառիչ պատասխանները մեր քաղաքական միտքը զլանում է տալ: Մինչդեռ այդ հարցերի իրական պատասխանները չունենալով` անհնար է նախանշել իրավիճակից իրատեսական ելքի ուղին: Սույն գրքում շոշափվում են բարձրացված հարցերի պատասխանները և ապա ներկայացվու մ է հնարավոր ելքի մի տարբերակ: ՀԱՐՑԱԴՐՈՒՄ 3