Կարո՞ղ էին արդյոք գերմանացիները հաղթել պատերազմում: Պատմությունը չի սիրում
իր հետ եթեներով խոսել, բայցևայնպես մի բացառություն անենք:
Ֆուլեականները գտնում էին, որ հոգևոր էներգիան նույնական է կրակի հետ: Նրանք
իրենց համարում էին հրի դարաշրջանի առաջամարտիկներ` ընդդեմ սառույցի
դարաշրջանի: Հիտլերն ինքը վստահ էր, որ այնտեղ, ուր ինքը առաջ է շարժվում,
սառնամանիքը նահանջում է: Նա ասում էր, թե պայման է կապել սառնամանիքի հետ, և
ռուսական հարթավայրերի ձյունը չի խանգարի իր զորքի առաջխաղացմանը:
Մարդկությունն իր առաջնորդությամբ կմտնի հրի նոր դարաշրջան և ձմեռը կնահանջի իր
լեգիոնների դե մ, որ հրի ջահակիրներ են,- համոզված էր նա:
Սակայն սառնամանիքը չընդունեց որևէ պայմանագիր, և 1941 թվականի դեկտեմբերին
ջերմաչափի սանդղակն իջավ մինչև -40 աստիճան ըստ Ցելսիուսի: Քսայուղը սառում էր
սարքերի մեջ և ինքնաձիգները չէին կրակում: Շոգեքարշերը կանգ առան: Հազարավոր
զինվորներ, որ ֆյուրերին հավատալով, թեթև էին հագնված, մեռնում էին
ցրտահարությունից:
Հիտլերը ոչ մի կերպ չէր ուզում հավատալ միստիկայի և իրականության առաջին այս
հակադրությանը: Գեներալ Գուդերիանը իրեն վտանգելով պաշտոնազրկման, ինչու ոչ`
նաև մահապատժի, թռավ Բեռլին` ֆյուրերին իրականությունը ներկայացնելու և
ժամանակավոր նահանջի հրաման խնդրելու համար:
“Սառնամանիքը,- համառեց Հիտլերը,- դա իմ խնդիրն է: Դուք գրոհե’ք”:
Թե ինչ եղավ հետո Մոսկվայի տակ` հայտնի է բոլորին:
Բայց ահա հաջորդ գարնանը, երբ հարավում գերմանացիները գրավեցին արիացիների
սրբազան Էլբրուս լեռը, երեք էսէսական ալպինիստներ ելան լեռան գագաթը` իրենց հետ
տանելով կեռխաչ պատկերող դրոշը: Դրանից հետո արդեն տարվա եղանակները պիտի
ենթարկվեին իրենց և հուրը հազար տարով պիտի հաղթեր սառնամանիքին,-
վստահեցնում էին ֆուլեականները: Նախորդ տարվա անհաջողությունը համարվեց սոսկ
փորձություն, վերջինը` իրական հոգևոր հաղթանակից առաջ:
Այս ամենից ոգևորված` Հիտլերը հրամայեց գրոհել Ստալինգրադը …:
Այդ ճակատամարտում ունեցած ծանր պարտությունից հետո նա դադարեց մարգարե
լինել:
ԻՏԱԼԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Կարծում ենք ընթերցողին հետաքրքիր և օգտակար կլինի տեղեկանալ նաև ազգի
վերափոխման իտալական տարբերակին, որը նույնպես իրականացվեց Կոնսերվատիվ
հեղափոխության միջոցով: Ընդ որում, իտալացիներն այս հարցում ժամանակագրորեն
առաջ էին անցել գերմանացիներից, և վերջիններս, կարելի է ասել, զարգացրին նրանց
մեթոդները և ստեղծեցին կուռ մի համակարգ:
Իտալական ազգայնականությունը նպատակ ուներ Կոնսերվատիվ հեղափոխության
միջոցով վերականգնել հինհռոմեական ժամանակաշրջանը և, ինչպես ցույց տվեց կյանքը,
դա նրան մասնակիորեն հաջողվեց:
Նկատենք, որ իտալական ժողովրդի անցյալը մեր իսկ պատմությանն ավելի նման է, քան
գերմանականը: Հռոմեական կայսրության անկումից հետո մինչ Գարիբալդի նրանք զուրկ
էին եղել միասնական պետությունից և այդ ավելի քան հազար տարիները որոշակի
բացասական գծեր էին առաջացրել 20-րդ դարասկզբի իտալական ժողովրդի մեջ, ում և
ազգայնականները ցանկանում էին վերափոխել:
57