իրականացումը: Ոչնչացվեց ՍԱ-ն, կուսակցության մեջ ինքնավարության կարգավիճակ
ստացավ ՍՍ-ը, որն արտաքուստ ներկայանում էր որպես պահնորդական-ոստիկանական
կառույց, մինչդեռ իրականում, ինչպես նշվել է, վանական օրդեն էր` իր հիերարխիայով:
Օրդենի բարձրագույն ղեկավարները Ֆուլեի միության անդամներ էին, 1926 թվականից
այդ օրդենի գլխավոր մոգը Հիմլերն էր, ով ներկայանում էր որպես Հենրիխ առաջինի
երկրորդ մարմնավորում: (Հավելենք, որ Հիտլերն իրեն ընկալում էր որպես Ֆրիդրիխ 2-րդ
կայսեր վերամարմնավորում):
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՇՐՋԱԴԱՐՁ
Մեր խնդիրը չէ ամենևին քննել երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական
կողմի պարտության պատճառները: Բայցևայնպես, ներկայացնենք կատարվածի
բացատրության ոչ ստանդարտ մի տարբերակ, որին ընթերցողը դժվար թե տեղյակ լինի:
Սկզբնական շրջանում ՍՍ-ում երկու հիմնական թեզեր կային` Արյան և Հողի: Արյան
թեզի կողմնակիցները գտնում էին, որ պետությունը հարկավոր է կառուցել արյան
հայտանիշով, էթնիկ ընդհանրությամբ: Այս դեպքում, սակայն, ընտրյալ ազգը
հարկադրված էր լինելու ապրել թշնամիների մեջ:
Մյուս թեզի կողմնակիցները հաշվի էին առնում միևնույն տարածքի վրա ապրող բոլոր
ժողովուրդների շահերը: Այսինքն, յուրային էին հավարվում բոլոր նրանք, անկախ
ազգային պատկանելությունից, ովքեր անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին
կպաշտպանեին Գերմանիայի շահերը: Սա այն ժամանակ կոչվեց ինտերֆաշիզմ:
Շրջանառվում էր նաև ինտերֆաշիզմի ընդլայնված տարբերակը` յուրային համարել նաև
եվրասիական ժողովուրդներին: Այս վերջինի կողմնակից էր Հաուսհոֆերը: Նա գտնում էր,
որ Գերմանիայի թշնամիները Անգլիան և ԱՄՆ-ն են և որ հարկավոր է
աշխարհաքաղաքականությունը կառուցել եվրասիական ժողովուրդների շահերի
համադրման հիման վրա:
1935 թվականից սկսած երկրի ներքում կյանքում տեղի ունեցան կտրուկ
փոփոխություններ. Վիրտը տնային կալանքի ենթարկվեց: Ապա պանգերմանիզմի
հետևորդները հաղթեցին բազմազգ ՍՍ պետության կողմնակիցներին, և Հիտլերն ընտրեց
առաջին տարբերակը: Այս ամենը հանգեցրին նրա ագրեսիվ ձգտումների ուղղմանը դեպի
արևելք: Հիտլերը նաև գտնում էր, թե Ստալինգրադը կառուցված է ազարական
կագանաթի մայրաքաղաքի տեղում և Վոլգայի ուղղությամբ հարվածը կոչնչացնի հին
հրեականության օրրանը:
ԿԱՐՈ՞Ղ ԷԻՆ ՀԱՂԹԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ
Մարդիկ նույնը չեն,- գտնում էին ֆուլեականները,- քանի որ ոչ բոլորն են հսկաների
ժառանգները: Կան իրական մարդիկ, որ կոչված են հաղթահարել վերափոխման փուլը,
նրանք ունեն հոգեկան հատուկ մի օրգան, որն օգտագործվելու է տիեզերական ուժերի
հավասարակշռությունը պահելու համար: Նրանք նոր քաղաքակրթության մաս են
կազմելու: Կա նաև մարդու մի այլ տեսակ, որն առաջացել է երկրագնդի համար մութ,
այսինքն` անլուսին տարիներին: Ֆուլեականների ընկալումով այդ տեսակը մարդ չէր
բառի բուն իմաստով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի շարժառիթը, ինչպես տեսանք վերևում,
հինարիական տարածքների ազատագրումն էր, իսկ վերոբերյալ թեզն էլ, մեր կարծիքով,
բացատրում է այդ պատերազմում դրսևորված դաժանությունը:
56