պետությունն է մեզ ստեղծում, այլ մենք` պետությանը: Մեր շարժումն ամուր է ժայռի պես:
Քանի դեռ մեզանից գոնե մեկը շնչում է, մեր շարժումը չի մեռնի: Մենք երբեք չենք զիջի
այն, ինչը ստեղծել ենք մեծ զոհերի գնով: Մենք չենք մտածում որևէ այլ բանի, քան Ռեյխի
մասին”:
1940 թվականին գերմանացի ուսուցիչները մտնում էին դասարան և բացականչում`
“Աստված, պատժի’ր Անգլիային”: Աշակերտները արձագանքում էին` “Նա անպայման
կպատժի”:
ԿՅԱՆՔԻ ԾԱՂԻԿՆԵՐ
Նացիոնալ-սոցիալիստները գտնում էին, որ մարդու արտաքին տեսքի լավացումը
երաշխավորում է ռասայի ոգու վեհությանը: Եվ այդ պատճառով հոգ էին տանում,
որպեսզի ծնվող երեխաներն ունենան արիական տվյալներ: Իսկ այդպիսի երեխաներ
կարող էին ծնվել ստուգված, ռասայապես կատարյալ ծնողներից:
Ծնելիությունը խթանելու նպատակով մտադրություն կար երկրորդ համաշխարհային
պատերազմից հետո օրինականացնել երկկնությունը: Հիմլերն ասում էր` “Եթե այն լավ
արյունը, որը կա մեր ժողովրդի հիմքում, չբազմապատկվի, ապա մենք չենք կարող տիրել
աշխարհին... Ժողովուրդը, որն ունի միջինում չորս տղա, կարող է համարձակվել
պատերազմի, քանի որ եթե երկուսը զոհվեն, ապա մնացած երկուսը կշարունակեն իրենց
տոհմը: Մեկ կամ երկու տղա ունեցող ղեկավարները ցանկացած որոշում ընդունելիս
կտատանվեն: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ”:
“Կյանքի աղբյուր” ծրագիրը, որ մշակել էր Հիմլերը, նպատակ ուներ սելեկցիոն
ընտրության միջոցով գերմանական ազգին դարձնել տիրակալների ռասա: Պաշտոնական
գաղափարախոսությունը հատուկ ընդգծում էր, որ գերմանացի կանանց պարտքն է
աշխարհ բերել ռասայապես լիարժեք երեխաներ, անկախ այն բանից, նրանք ծնվում են
ընտանիքներում, թե արտամուսնական են (խոսքը չէր վերաբերում օրիորդներին):
Խրախուսվում էր հղիությունը ՍՍ-ի անդամներից:
Հիմլերը գտնում էր, որ կուսակցության և ՍՍ-ի ղեկավարները պիտի իրավունք ունենան
հեռանալ իրենց կանանցից և ընտրել նորերին` ելնելով վերոհիշյալ նպատակներից:
Ծնունդի նախօրեին գերմանացի կանանց գործուղում էին հատուկ ծննդատներ, որտեղ
ցուցաբերվում էր լիարժեք, անվճար բժշկական սպասարկում:
Նացիզմը խրախուսում էր բազմանդամ ընտանիքը. նրանց, ովքեր ցանկություն էին
հայտնում շատ երեխա ունենալ, նպաստ էր տրվում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիմլերի առաջարկով
Լեհաստանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հարավսլավիայից և Չեխոսլովակիայից
ներմուծվում էին ռասայապես ընդունելի այլազգի երեխաներ, որոնք պարտադիր պիտի
ունենային արիական արտաքին և մինչ Գերմանիա բերվելը ենթարկվում էին մի շարք
ստուգումների: Արդեն Գերմանիայում նրանց մի որոշ ժամանակ պահում էին
գաղափարական մշակման կենտրոններում, ապա տեղավորում էին ռասայապես
բարեհույս գերմանական ընտանիքներում:
Այս կերպ ներմուծվեցին մի քանի հարյուր հազար երեխաներ:
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՕՐԴԵՆ
Նացիստական կուսակցության իշխանության գալուց մեկ տարի անց, 1934 թվականին,
երկրում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ. կուսակցությունը ազգայինից և
սոցիալիստականից կտրուկ անցում կատարեց դեպի գաղտնի դոկտրինաների
55