Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 54

18 տարին լրացած երիտասարդները կարող էին ընդունվել կուսակցություն, ապա` ՍԱ( մինչև 1934 թվականը) կամ ՍՍ: Մեծ էր“ Ասպետական դղյակներ” ում ուսումը շարունակելու ձգտումը, ուր պատրաստվում էր նացիստական էլիտան:
Դպրոցներում, գիմնազիաներում, համալսարաններում մեծ ուշադրություն էր դարձվում մարզական պատրաստվածությանը: Առաջնային առարկաներն էին պատմությունը, կենսաբանությունը և գերմաներենը: Գերմանիայի պատմությունն աշակերտներին ներկայացվում էր որպես մշակութաստեղծ ռասայի պատմություն, դաստիարակության նպատակն էր նպաստել տևտոնյան երբեմնի հզորությանը վերականգնմանը: Կենսաբանության դասավանդումը ներառում էր Ֆյուրերի պատկերացումները ռասայական տարբերությունների մասին: 1935 թվականից կրոն( նկատի է առնվում քրիստոնեությունը) առարկայի քննությունները հանվեցին դպրոցից, իսկ դպրոցական աղոթքներին հաճախելը դարձավ ոչ պարտադիր:
19 տարեկանից երիտասարդ նացիոնալ-սոցիալիստները հատուկ ճամբարներում պարտադիր անցնում էին աշխատանքային պրակտիկա` որևէ մասնագիտություն ձեռք բերելու և կարգուկանոնին վարժվելու համար: Ապա 2-3 տարի ծառայում էին բանակում:“ Արտասովոր ակտիվ, իշխող, դաժան երիտասարդություն եմ թողնելու ես ինձանից հետո:“ Ասպետական դղյակներում” մենք կաճեցնենք մի այնպիսի երիտասարդություն, որից ողջ աշխարհը կդողա: Ես ուզում եմ նրանց աչքերում տեսնել գիշատիչ գազանի անկախությունը”,- գտնում էր Ֆյուրերը և հավելում:-” Նոր երիտասարդությունը սպարտայականի նման կլինի խիզախ և ուժեղ... Իդեալական պետությունը պետք է հենվի կրթական երկու հիմնասյուների վրա: Նախ, հարկավոր է կրակ վառել երիտասարդության սրտում և նրա բանականության մեջ մտցնել պատկերացում ռասայի մասին: Երկրորդ, գերմանական երիտասարդությունը պիտի պատրաստ լինի հաղթել կամ մեռնել: Կրթության վերջնական նպատակը պիտի լինի ձևավորել այնպիսի քաղաքացի, որը կգիտակցի երկրի փառքը և ֆանատիկորեն նվիրված կլինի ազգային գաղափարին:
... Ում ձեռքում երիտասարդությունն է, նրա ձեռքում ապագան է: Մենք, տարիքովներս, օգտագործված նյութ ենք: Մենք փտել ենք մինչև ոսկորները...
Երիտասարդները պիտի վարժվեն ինքնատիրապետման: Խիստ փորձությունների միջոցով նրանք կսովորեն հաղթահարել մահվան վախը: Սա հերոսական սերունդ է, որից կստացվի արարիչ, մարդաստված”:
Պատանիներին ազգայնական ոգով դաստիարակելու նպատակով հաճախ նրանց մասնակից էին դարձնում շքեղ տոնահանդեսների: Ասվածը պատկերավոր ներկայացնելու համար բերենք մեկ դրվագ Ռեյխի ժամանակ ստեղծված մի ֆիլմից:“ Երիտասարդության շքերթ: Թմբուկների կանչ, ֆլեյտայի հնչյուններ: Գալիս է Հիտլերը: Երիտասարդների առաջնորդ.“ Այս ժամը լցնում է մեր հոգին հպարտությամբ և ուրախություն բերում: Մենք տեսնում ենք, որ չկան տարբերություններ դասերի միջև”: Շրջվում է Հիտլերի կողմը:“ Հավատարմությու’ ն: Մենք հավերժ հավատարիմ կլինենք
Ձեզ”: Հիտլեր.“ Դուք միայն մասն եք այն միլիոնների, ովքեր այս պահին այստեղ չեն: Դուք պիտի վարժվեք հնազանդության: Եղե’ ք խաղաղասեր և խիզախ: Մի’ եղեք նրբիկ: Եղեք ամուր և տոկուն: Ապրեք ասկետավարի; Մենք կմեռնենք, բայց Ձերն է ապագան: Դրոշը, որը մենք բարձրացրինք անհայտությունից, մենք կփոխանցենք ձեզ: Դուք մերն եք արյամբ: Եկեք մեր ետևից ամենուր: Մեր առջևում, մեր շուրջը, մեր թիկունքում Գերմանիան է”: Մեկ այլ դրվագ:“ Թմբուկների ձայն, ծափահարություններ: Շարքերը երգում են: Հիտլեր.“ Այստեղ գտնվում են նրանք, ովքեր տառապել են: Նա, ով չի տառապել, չի հասկանա մեզ: Ոչ թե պետությունն է մեզ տնօրինում, այլ մենք` պետությանը: Ոչ թե 54