Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 53

գործունեության մեջ, կարող էր դառնալ որևէ կառույցի անդամ և կրել համազգեստ, նշաններ և այլն, որոնք հնարավորություն էին տալիս մարդուն զգալ իրեն որպես հզոր մի կառույցի մասնիկ: Առավել փոքրերը, 10-14 տարեկանները, ընդգրկվում էին Յունգֆոլկ կրտսեր խմբի մեջ: Ամեն տարի, մարտի 15-ին, 10 տարեկանը լրացած տղան պարտավոր էր հաշվառվել Կայսերական երիտասարդական շտաբգրասենյակում: Երեխայի և նրա ծնողների վերաբերյալ տեղեկություններն ուսումնասիրելուց հետո, որի ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձվում ռասայապես մաքրությանը, երեխան ներգրավվում էր Յունգֆոլկի մեջ: Այնուհետև, Հիտլերի ծննդյան օրը, կուսակցական բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, տեղի էր ունենում հանդիսավոր ընդունելության: Ապա երեխաները երկու շաբաթով ուղարկվում էին հատուկ ճամբարներ` վերջնական ընտրության ենթարկվելու համար: Ընտրության գլխավոր չափանիշները ֆիզիկական տվյալներն էին: Շիկահերները և կապուտաչները ավելի մեջ շանս ունեին ընդունվել“ Ադոլֆ Հիտլեր” դպրոց: Յունգֆոլկի անդամը պիտի կարողանար վերապատմել նացիստական երդումի բովանդակությունը, անգիր արտասաներ կուսակցական հիմնը, անցներ շարային պատրաստվածություն, 60 մետր տարածությունը վազեր 12 վայրկյանում, մասնակցեր գիշերումով արշավին, կարողանար հեռախոսալար անցկացնել:
“ Ադոլֆ Հիտլեր” դպրոցում ուսուցումը ռազմական տիպի էր, այս և ավելի բարձր դպրոցներում երեխաները մեկուսացված էին ծնողներից, որպեսզի բացասական ազդեցությունների չենթարկվեին նրանց կողմից: Երեխաները կրում էին համազգեստ, որպեսզի սոցիալական շերտավորումը չկոմպլեքսավորեր որևէ մեկին: Աշակերտները բաժանվում էին ջոկերի: Ուսուցիչները հսկում էին նրանց թե’ ուսման, թե քնի’ պրոցեսում, հետևում էին նրանց պահվածքին և հիգենիային: Ջոկերը մրցում էին միմյանց հետ, և աշակերտները ստանում էին ո’ չ թե անհատական գնահատականներ, այլ` թիմային: Նրանք դաստիարակվում էին Ֆյուրերին հավատարմության ոգով: Գերմանացի պատանին պիտի լիներ տոկուն, ուժեղ, ոչինչ արցունք չպիտի բերեր նրա աչքերից: Նա պիտի պատրաստ լիներ կյանքը նվիրաբերել հանուն ազգի, Ռեյխի, Գերմանիայի:
Դպրոցի հաջորդ աստիճանը Նապոլասն էր` նացիոնալ-սոցիալիստական դաստիարակիչ կառույցը: Այստեղ դաստիարակում էին զինվորական ոգով, սովորեցնում էին կարգապահության և պարտքի կատարման: Ուշագրավ մի դրվագ` երբ 1945 թվականի գարնան վերջին գերմանական հիմնական զորամասերը ջախջախվել էին, Բեռլինի պաշտպանությունը ստանձնեցին 14-16 տարեկան երեխաները: Նրանք մինչ այդ ճակատամարտերից մեկում ոչնչացրել էին ամերիկյան զորամասերից մեկը: Երեխաները զենքը վայր չդրեցին անգամ կապիտուլյացիալյի ստորագրումից հետո:
Դպրոցի մյուս աստիճանը“ Ասպետական դղյակներն” էին, ուր ուսուցանում էին ռասայական տեսություն, ատլետիկա, քաղաքական դաստիարակություն և ռազմական գործ: Ուսուցումը շարունակվում էր մինչև 18 տարեկանը:
Հիտլերյուգենդի մաս կազմող Գերմանական աղջիկների միությունն իր անդամներին պատրաստում էր մայրության, տնայնագործության և պատերազմի: Ամենամյա շքերթներին նրանք հագնում էին կապույտ ծովային շրջազգեստ, ճերմակ վերնաշապիկ և դարչնագույն բաճկոն: Երբ լրանում էր նրանց 17 տարին, նրանք կարող էին անդամագրվել“ Հավատ և գեղեցկություն” կազմակերպությանը, որը նրանց պատրաստում էր ապագա ամուսնության համար: Չէր ողջունվում աղջիկների հղիությունը մինչև ամուսնությունը. երեխան պիտի սաղմնավորվեր ընտանիքում: Ցանկացած գայթակղողի, ով էլ որ լիներ, գերմանուհին ուներ հստակ և անողոք մի պատասխան`“ Ես գերմանացի’ աղջիկ եմ”: Գերմանացի աղջիկներն իրենց համարում էին դժբախտ այն առումով, որ, քանզի տղա չէին ծնվել, չէին կարող իրենց կյանքը զոհաբերել հայրենիքին:
53