ֆիլմերով: Այդ միջոցառումների նպատակն էր ոչ մի քաղաքացու չթողնել հանգիստ, ոչ մեկին հնարավորություն չտալ խուսափել միջոցառումներին մասնակցելուց: Դա հանգեցրեց այն բանին, որ մարդկանց մեծամասնությունը հարկադրված էր նացիոնալսոցիալիզմը ընկալել որպես անհրաժեշտություն:
1933 թվականին ստեղծվեց ժողովրդական լուսավորության և քարոզչության նախարարությունը, որը Գեբելսի գլխավորությամբ նպատակ դրեց վերահսկել հասարակական գիտակցությունը:“ Մեր խնդիրը,- նկատել է Գեբելսը,- կայանում է նրանում, որ համառորեն աշխատենք մարդկանց հետ, մինչև որ նրանք կզինաթափվեն մեր առաջ ու հանձնվեն, մինչև որ նրանք կյուրացնեն մեր հայացքները, մինչև որ նրանք ոչ միայն հարկադրված կլինեն հասկանալ` ի ՞ նչ է կատարվում Գերմանիայում, այլև կկարողանան ընդունել այն”:
Ակտիվացնելով բնակչության հետ տարվող աշխատանքները` նացիստները 1933 թվականից սկսած ստեղծեցին բազմաթիվ միավորումներ ու կազմակերպություններ, բառացիորեն թափանցելով հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Նրանք կամ իրենց էին ենթարկում, կամ ոչնչացնում մինչ այդ գործած արհմիութենական, սպորտի, բարեգործության և կրթության ոլորտներում եղած կամավորական կառույցները: Արգելվեց այլ կուսակցությունների ստեղծումը, նախաձեռնողներին սպասում էր մինչև 4 տարի ուղղիչ աշխատանք:
ԲԵԿՈՒՄ
“ Ես առաջնահերթ կարևորության խնդիր եմ համարում ջախջախումը այն պատկերացումի, թե իբր մեր ճակատագիրը կախված է համաշխարհային իրադարձությունների ընթացքից: Ազգային կյանքում առավել էական գործոն է ժողովրդի բարեկեցությունը և նրա ոգին:
Գերմանիայում ներքին այդ բարեկեցությունը խախտվեց դեմոկրատիայի կեղծ արժեքներով և նրա’ նց իշխանությամբ, ովքեր դեմ էին առանձին անհատի ստեղծարար ձգտումներին”: Այս խոսքերը Ֆյուրերն արտասանել է 1932 թվականին տեղի ունեցած մի հավաքի ժամանակ: Հետագա տարիների իրադարձություններն ապացուցեցին, որ հնարավոր է ազգի ոգին այնպես բարձրացնել, որ նույն այդ համաշխարհային իրադարձությունների ընթացքը որոշվի սեփական երկրում:
ՆՈՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ
Թե’ Երկրորդ կայսրության, թե’ Վեյմարյան հանրապետության ժամանակ դպրոցները որոշ չափով տոգորված էին ազգայնականության ոգով, և նացիստների համար առանձնակի դժվարություն չէր ավանդական ազգայնականությունը տանել դեպի նացիստական հուն: Կարճ ժամանակում ուսուցիչների 97 տոկոսը անդամագրվեց Ուսուցիչների նացիոնալ-սոցիալիստական միությանը: 1938 թվականին տարրական դասարանների ուսուցիչների երկու երրորդն արդեն գաղափարական հատուկ դասընթացներ էր անցել հատուկ ճամբարներում: Դա արվում էր, որպեսզի այդ ուսուցիչները այլ կերպ դաստիարակեին երեխաներին:
1936 թվականին ստեղծվեց Հիտլերյուգենդ ռազմականացված, պատանեկան նացիոնալսոցիալիստական կազմակերպությունը, որին անդամակցելը պարտադիր էր 14- 18 տարեկան երեխաների համար: Այն անմիջականորեն ենթարկվում էր Ֆյուրերին: Ցանկացած պատանի կարող էր իրեն հետաքրքրող որևէ զբաղմունք( արվեստի ճյուղ, ժողովրդական արհեստներ, լրագրություն, սպորտ և այլն) գտնել Հիտլերյուգենդի
52