Սա ուղենիշ ունենալով` 1936-39 թվականների համար կազմվեց քառամյա պլան:
Գործարարները և մասնավոր կապիտալն աստիճանաբար ընկան խիստ
վերահսկողության տակ, նրանք մի ելք ունեին` անշեղորեն կատարել նացիստների
ծրագրերը: Վերջնարդյունքում գործարարները հայտնվեցին պետական ծառայողների
կարգավիճակում: Այս քայլերը, ազգայնական գաղափարախոսության կիրառման
ուղեկցությամբ, հանգեցրին տնտեսական հրաշքի. իշխանության առաջին մի քանի
տարիների ընթացքում նացիստական կուսակցությունը ապահովեց տնտեսական
այնպիսի վերելք, որ Գերմանիան իր հզորությամբ գերազանցեց բոլոր մերձակա և
հեռավոր հարևաններին:
Ներկայացնենք երկու կարծիք այդ ժամանակների Գերմանիայի վերաբերյալ.
1. “Յուրաքանչյուր երկիր ուրախ կլիներ ունենալ այնպիսի ղեկավար, որը ժողովրդի
հսկայական ստեղծագործական ուժերը ազատագրեր և ուղղորդեր հանուն ժողովրդի
բարեկեցության”:
2. “Եթե Անգլիային պատահեր այնպիսի աղետ, որպիսին Գերմանիան ունեցավ 1918
թվականին, ապա ես կաղոթեի Աստծուն` առաքել մեզ Ձեր կամքի և ոգու ուժն ունեցող
մարդու”:
Առաջին կարծիքի հեղինակը Բեռլինում Անգլիայի դեսպան սըր Նեվիլ Գենդերսոնն է,
իսկ երկրորդինը` Ուինստոն Չերչիլը:
Ժամանակակիցներից մեկը նկատել է` “Նա (Ֆյուրերը-Ա.Պ) հուսահատների,
ոտնատակվածների, բզկտվածների հոգիներից հանեց ամենածանր բեռը: Նա
հնարավորություն ընձեռեց նրանց բարձր ու վսեմ զգալ և ընկալել իրենց: Նա ազատեց
նրանց բանականության, պատասխանատվության և բարոյականության բեռան տակից և
հնարավորություն տվեց նրանց գնալ հասնել մինչև նախաջրհեղեղային մակարդակը, որ
նախորդել է քաղաքակրթության ծագմանը: Նա հնարավորություն ընձեռեց նրանց ատել և
հավատ