զոհաբերության արդյունքներից”: Այս դեպքում նա հաշվի էր առնում առաջին
համաշխարհային պատերազմի դառը փորձը:
(Հեղինակն ամենևին նպատակ չունի Ֆյուրերին ներկայացնել վարդագույն երանգներով.
աշխարհը տվել է նրա գնահատականը և սույն գիրքն այն փոխելու միտում չունի:
Հեղինակի նպատակը հասարակության վերափոխման գերմանական տարբերակը քննելն
է սոսկ):
Այս ենթագլուխն ավարտենք Ֆյուրերի մի արտահայտությամբ. “Եթե ես կարողանայի
ընկալել Աստծո պատգամը, ապա այն ըստ ամենայնի կլիներ հետևյալը. “Պահպանիր ցեղը
քո”: Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ մարդը կգիտակցի, որ ապրում և
մեռնում է հանուն ցեղի պահպանության: Մեր պարտքն է` խրախուսել այդ գաղափարը,
թույլ տալ ցեղի պահպանության գործում աչքի ընկած մարդուն արժանանալ բարձր
պատիվների”:
ՀՐԱՇՔ
Իշխանության անցնելուց հետո նացիստները կիրառեցին բազում քայլեր, որոնցից ոչ
բոլորն են հեղինա