քաղաքակրթություն էր, որպիսին հայտնի չէր պատմությանը: Նրանց առջև գաղափարին և
առաջնորդին ֆանատիկորեն նվիրված, անգամ զոհաբերվելու պատրաստ, մի հանրություն
էր: Եվ դաշնակիցները շտապեցին մնացյալ աշխարհից գաղտնի պահել այդ
քաղաքակրթությունն ու նրա հիմնային գաղափարները: Այսպես, երբ Նյուրենբերգյան
դատավարության ժամանակ նախկին գնդապետ Խիլշերը սկսեց խոսել Անենէրբեյի մասին,
հարցաքննութունն արագ ընդհատվեց: Ապա, շատ արագ, Անենէրբեյի ղեկավար,
գնդապետ Զիվերսը մահապատժի ենթարկվեց Ռեյխի էլիտայի հետ միասին, մինչդեռ նա
առանձնակի ծանր հանցագործություն չէր կատարել: Ֆուլեի միության և Անենէրբեի
արխիվներն առգրավվեցին (ավելի քա ն քառասուն վագոն փաստաթուղթ) և հատուկ
հսկողությամբ տեղափոխվեցին Մոսկվա` ԿԳԲ:
Անենէրբեի որոնումների արդյունքները հեղինակին հայտնի չեն, բայց այդ արդյունքների
կիրառման հետևանքը եղավ այն, որ աննախադեպ փոփոխություն տեղի ունեցավ
գերմանական ժողովրդի մտածողության մեջ: Ահա, թե ինչ է գրել նացիստների
իշխանության առաջին տարիների մասին անգլիական “Դեիլի մեիլ” թերթը. “Հավատն
իսկապես հրաշքներ է գործում: Գերմանացիները ձեռք են բերել նոր, գործուն հավատ:
Պատմության մեջ երբեք այսքան կարճ ժամանակահատվածում որևէ ժողովրդի կյանքում
չեն եղել այսպիսի էական փոփոխություններ, որ առնչվում են թե երկրի ներքին
իրավիճակին, թե ազգի արտաքին-քաղաքական դերակատարությանը, ինչպես նաև ազգի
վարքին”:
Իսկ գերմանացիների` նոր հավատ ձեռք բերելուն մեծապես նպաստում էր բարձրագույն
ղեկավարության վարքը: “Ես ընտանիքի մարդ չեմ, ինձ համար խորթ է կլանայնության
զգացողությունը, ես բացառապես իմ ժողովրդին եմ պատկանում”,- գտնում էր Ֆյուրերը և
հետևում, որպեսզի մյուս պաշտոնյաները ևս չհեղինակազրկվեն ժողովրդի մոտ.
“Պետական ոչ մի ծառայող չի կարող լինել ակցիոներ: Ռայխստագի ոչ մի անդամ,
կուսակցական ոչ մի առաջնորդ չպետք է լինի տնօրենների որևէ խորհրդի անդամ, անկախ
այն բանից, պատվավոր անդամ է նա, թե վճարվում է: Եթե այդ անհատը անգամ գործի
բացառապես պետության շահերից ելնելով, միևնույն է, հասարակությունը կկորցնի
հավատը նրա հանդեպ: Պետական պաշտոնյան իր գումարը պետք է ներդնի պետական
պարտատոմսերի մեջ. այդ կերպ նա իր իսկ շահերից ելնելով, մտածելու է պետության
շահի մասին”:
Մի անգամ, տեղեկանալով, որ գյուղատնտեսության ռեյխսմինիստրն իր սեփական
ֆիրմայի ավտոմեքենաներով է իրականացնում գյուղմթերքների առաքումը պետական
որոշ հիմնարկների, Հիտլերը նրան ազատում է աշխատանքից:
Ֆյուրերը ձեռնարկում էր այլ քայլեր ևս.
- հետևում էր, որ բանակում լինի ընդհանուր ճաշարան, որից օգտվեն նաև սպաները,
- կարգադրում էր կուսակցական ընդունելությունների ժամանակ պատրաստել սառը
բուֆետ` այդ դեպքում կվերանար պատվավոր տեղեր զբաղեցնելու մրցույթը և
քաղաքական խանդի դրսևորումների տեղիք չէր տրվի,
- հոգ էր տանում, որ շնորհալի երեխաները սովորեն պետության հաշվին և նրանց առաջ
բաց լինեն բոլոր դռները,
- խոստովանում էր, որ ինքը չունի մեծ ղեկավարի տաղանդ և անում էր ամեն ինչ`
հարկավոր մարդկանցով իրեն շրջապատելու համար,
- պատերազմի տարիներին հանցագործներին ոչ թե բանտարկում էր, այլ ոչնչացնում և
դա բացատրում էր հետևյալ կերպ. “Պատերազմի ժամանակ ազգի լավագույն մարդիկ
զոհվում են ու եթե այդ ժամանակ հանցագործները պահվեն բանտում, ապա մի որոշ
ժամանակ անց կխախտվի ուժերի հավասարակշռությունը ի վնաս առողջ ուժերի և կսկսվի
տականքի հաղթարշավը ու հանցագործների խումբը կզրկի մարտիկներին իրենց
49