դարձնում, քան մեզ: Առաջին համաշխարհային պատերազմում մենք պարտվեցինք, քանի
որ հավատում էինք ոչ թե մեր` գերմանական, այլ համընդհանուր աստծուն”,- սա էր
գերմանացիների վերաբերմունքը կրոնի հետ կապված հարցերին:
Նրանք փաստորեն հիմնեցին նոր կրոն, որն ուներ Արյուն և Հող հիմնասյուները, ինչպես
նաև ֆյուրերության սկզբունքը: Մի նկատառում ևս. նրանք չէին ընդունում հոգու
վերամարմնավորումը ամբողջությամբ, նրանց համար տանելի չէր կարող լինել այն, որ
արիացու հոգին մյուս կյանքում մարմնավորվեր ցածր ռասայի մեջ: Արիացին անմահ է`
սա էր նրանց դիրքորոշումը: Եվ որպես դրա հաստատում մյունխենյան պուտչի զոհերի
հիշատակի օրերին, երբ բազմամարդ շարքերի առջև կարդում էին զոհվածների անունը,
շարքերը կանչում էին` “Ներկա”:
Նոր կրոնն ուներ իր պատվիրանները`
1. Հարգիր քո Ֆյուրերին և Աստծուն:
2. Պահիր արյունդ մաքուր, իսկ պատիվդ` անեղծ:
3. Պատրաստ եղիր զոհել քեզ հանուն այլոց:
4. Պահպանիր ունեցվածքդ:
5. Վստահիր Աստծուն ողջ սրտով:
6. Պահպանիր քո ժառանգությունը և ջանա բազմապատկել այն:
7. Եղիր խոնարհ Աստծո առաջ:
8. Հիշիր` զգացողությունները չեն խաբում:
9. Քո կյանքը և քո մարմինը սուրբ են:
10. Օգնիր և ներիր:
11. Հարգիր հորդ և մորդ: Եղիր լավ օրինակ երեխաներիդ համար:
12. Կյանքում կարևոր են ազնվությունն ու հավատարմությունը:
ԱՆԵՆԷՐԲԵ
ՍՍ-ը նպատակ ուներ գենետիկորեն, հոգևոր առումով, միստիկ կերպով պաշտպանել
նորդական ռասան ցածրակարգ մյուս ռասաներից: Դրա համար կարիք կար հատուկ
գիտելիքների, որոնք հնարավոր էր գտնել անցյալն ուսումնասիրելով:
Նրանք կարծում էին, թե Գրաալի գավաթն իշխանություն է տալիս աշխարհի վրա: Այն
իբր ռունական գրություններ ունի իր վրա, որոնք, ի տարբերություն այլ գրվածքների,
պարունակում են անցյալի չխեղաթյուրված, ոչ մարդկային ծագում ունեցող
իմաստնությունը: Եվ Էսէսականները համառ ջանքեր էին գործադրում Գրաալի գավաթը
գտնելու համար:
Հետագայում ՍՍ-ը պրոֆեսոր Գերման Վիրտին հանձնարարում է ստեղծել Անենէրբե
(Նախնիների ժառանգություն) անունով խիստ գաղտնի մի կառույց, որը պիտի
ուսումնասիրեր նախնիների ժառանգությունը:
Վիրտը ձեռքի տակ ուներ մի քանի տասնյակ ինստիտուտներ: Արևմուտքում և
Արևելքում հատիկ-հատիկ հավաքած գիտելիքների հիման վրա աստիճանաբար
վերականգնվում էին հին կուռքերը, պրոֆեսորական աշխատասենյակներում լռության
մեջ որոնվում էին միակ ճիշտ բառերն ու հնչյունները: Արդյունքում Վիրտին հաջողվեց
ստեղծել մի գերստիմուլ, որը մյուս կրոնների նման հմայում էր միլիոններին: Ակնհայտ է,
որ Անենէրբեն հաջողեց գերմանական ժողովրդի հոգու խորքում առաջացնել աննախադեպ
հզորության փսիխոֆիզիկական պայթյուն: Մասնագետների գնահատումներով` դրա դեմ
խամրում է ատոմային ռումբի հզորությունը:
Երբ 1945 թվականին դաշնակիցների զորքերը մտան Գերմանիա, ապշեցին տեսածից`
նրանց առջև մի նոր, մնացյալ աշխարհից արմատապես տարբերվող, մոգական մի
48