Ֆուլեի միության անդամները միմյանց ողջունում էին“ Ողջույն և հաղթանակ”(“ Heil und Sieg”) արտահայտությամբ, որն ուղեկցվում էր աջ ձեռքի առաջ պարզումով: Ձեռքի այդ շարժումը եղել է մոգական ծես, այն խորհրդավոր լարվածություն էր առաջացնում: Հիտլերը հետագայում ողջույնը ձևափոխեց և դարձրեց“ Ողջույն հաղթանակին”(“ Sieg heil”), որն օգտագործվում էր կուսակցականների կողմից: 1933 թվականից ողջույնի այդ ձևը դարձավ պարտադիր Ռեյխի բոլոր քաղաքացիների համար: Հասարակական միևնույն խմբի ներկայացուցիչները եթե հանդիպում էին իրար, ապա միմյանց ողջունում էին առաջ պարզած աջ ձեռքով, այնպիսի անկյան տակ, որ դեմքը երևար ափի տակից: Եթե քաղաքացին պատահում էր հասարական կամ այլ առումներով ցածր շերտում գտնվող մարդու, ապա աջ ձեռքը պահում էր ուղղահայաց դիրքով` աչքի բարձրության վրա: Աջ ձեռքը պիտի բարձրացվեր նաև պետական և կուսակցական հիմների ժամանակ: Այստեղ նկատենք, որ աջ ձեռքով ողջույնը օգտագործում էին նաև իտալացիները: Եթե իտալացիները ողջունելիս ձեռքը պարզում էին վեր, ապա գերմանացիները մոտ 50-60 աստիճանով իջեցրին պարզված ձեռքը:
Ֆուլեականները գիտեին, թե մարդկանց կառավարելու առումով ինչ մեծ էֆեկտ կարող են տալ միջնադարյան պատումները Գրաալի գավաթի մասին, գիշերային ժամերին բոցկլտացող հազարավոր ջահերը և այլն: Իրենց գործողություններում նրանք հաշվի էին առնում գերմանացիների տիպիկ ռոմանտիզմը և պրագմատիզմը:
Հիտլերն ինքը կարծում էր, որ կա կապ Տիեզերքի տիրակալի հետ, որ կառավարում է ինչոր տեղ, Ասիայում, թաքնված մի քաղաքից: Եվ նա, ով պայմանագիր կունենա Տիրակալի հետ, հազարավոր տարիներով կփոխի կյանքը Երկրի վրա և իմաստ կհաղորդի մարդկային ճակատագրին: Ասիայի այդ տարածքը Տիբեթն էր, քաղաքը` Շամբալան: Ասենք, որ ֆուլեականները Տիբեթի հետ լուրջ կապեր ունեին դեռևս 20-ականների սկզբներից: Իսկ 1926 թվականին Բեռլինում և Մյունխենում հիմնվել էին տիբեթցիների և հնդիկների գաղութներ: Այդ նույն ժամանակ Բեռլինում տիբեթյան մի լամա էր ապրում, ում կանաչ ձեռնոցներով մարդ էին կոչում: Նա երեք անգամ ճշտորեն կանխագուշակել էր, թե նացիստները քանի տեղ կունենան ռայխստագում: Կան վկայություններ, որ Հիտլերը հաճախակի այցելել է այդ մարդուն: Ֆուլեականները լամային Ագարտայի թագավորության դռների բանալիների պահակ էին անվանում:
Առաջ անցնելով ասենք, որ 1945-ին Բեռլինը գրաված ռուս զինվորները դիակների մեջ հայտնաբերեցին տիբեթյան արտաքինով մոտ հազար սպանված. նրանք բոլորը գերմանական համազգեստով էին, իսկ գրպաններում որևէ փասթաթուղթ չկար:
Ավարտելով սույն ենթագլուխը, հավելենք, որ միայն գերմանացիները չէ, որ օգտագործում էին մոգական ժեստեր: Բացված մատներով հաղթանակի նշանը, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործեցին անգլիացիները, մինչև 1940 թվականը հայտնի էր Ազատ Որմնադիրների բարձրագույն նվիրյալներին միայն: Չերչիլը երկյուղ ուներ, թե մոգական ծեսեր կիրառող գերմանացիները հաղթանակի կհասնեն, և նրա մոգության ուսուցիչ Կրոուլին խորհուրդ տվեց այդ վտանգը կանխել առաջ պարզված ձեռքի բացված մատներով, որն այժմ ընկալվում է որպես հաղթանակի(“ V”) նշան, մինչդեռ իրականում ունեցել է այլ իմաստ:
ԿՐՈՆ
Վերը բերված նյութից առավել քան ակնհայտ է, որ ֆուլեականները նորարարություն պիտի իրականացնեին նաև կրոնի ընկալման հարցում:“ Կամ մենք կունենանք գերմանական աստված, կամ չենք ունենա ընդհանրապես: Մենք չենք կարող ծնկի գալ համընդհանուր աստծո առաջ, որը ֆրանսիացիներին ավելի մեծ ուշադրություն է
47