Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 46

Խորհրդանիշերից գլխավորը կեռխաչն էր, որը խորհրդանշում էր արիական շարժման հաղթանակը, ինչպես նաև` արարում: Հաուսհոֆերը գտնում էր, որ կեռխաչը կայծակի, հրի, պտղաբերության խորհրդանիշ է եղել հին արիական մոգերի մոտ: Հետաքրքրական է այն փաստը, որ գերմանական ցեղերի մոտ կեռխաչի կիրառման դեպք չի հայտնաբերվել:
Ինչպես արդեն ասվել է, կեռխաչը Ֆուլեի գերբի հիմնատարրերից էր, նացիոնալսոցիալիստների կուսակցության ստեղծումից հետո այն փոխանցվեց կուսակցության դրոշի վրա:
Որպես խորհրդանիշ օգտագործվում էին նաև ռունական, հինգերմանական և սկանդինավյան գրերը, որոնք նույնպես մոգական ու մանտիական հատկություն ունեին: Յուրաքանչյուր ռունա ունի երեք բաղադրիչ` ձայն, ձև և հինգ զգայարանների համար քողարկված օրենք, որը դուրս է եռաչափ մեր աշխարհից: Ռունայի մոգականությունը հենց դրա մեջ է:
ՍՍ-ի անդամների համար պարտադիր էր ռունաների մոգական հատկանիշներն ուսումնասիրելը:
Հիտլերը ռունաների պահպանիչ հատկությունների շնորհիվ պաշտպանում էր իրեն կաբալիստներից. նա վստահ էր, որ արիացիները, որպես բարձր ռասա, մոգությամբ ևս գերազանցում են ցածր ռասաներին:
Երկու ռունա( սոուլի, զիգ, Արմանական դասավորության մեջ 11 և 12-րդ), որ խորհրդանշում են արևային սկավառակը շարժման մեջ, ինչպես նաև` կայծակ և որոտ, կազմում են ՍՍ նշանը: Համաձայն ֆուլեականների ընկալումների, երկու ռունայի օգտագործումը կրկնապատկում էր ազդեցության էներգիան: Պատերազմի աստված Տյուրին նվիրված“ թեյվազ” ռունան ընտրվել էր որպես Հիտլերյուգենդի էմբլեմ` նպատակ ունենալով երիտասարդներին մղել ռազմատենչության:
Ռեյխի խորհրդանիշներից էին նաև արծիվը և կաղնին( կաղնու տերևը), որոնք հիշեցնում էին Ռեյխի իմպերատորական ծագումը:“ Մեռած գլուխը”, որ ՍՍ-ականների դիվիզիաների նշանն էր, փոխառված էր ռոզենկրեյցերներից, բայց արդեն մահվան և ավերման խորհուրդ չուներ, այլ նյութի հանդեպ ոգու հաղթանակի իմաստ:
Նացիստների դրոշի կարմիր գույնը խորհրդանշում էր շարժման սոցիալական գաղափարը, սպիտակը` ազգայնականությունը: Հիտլերն ուներ սեփական նշանը, որը վկայում էր առաջնորդի ներկայության մասին: ՍՍ-ի Սև օրդենի մաս կազմող Սև Արևի օրդենի սիմվոլը հավասարաթև խաչն էր: Սև Արևը ընկալվում էր որպես Մեծ կենտրոնական արև, Նախասկզբնական արև, որի շուրջ պտտվում է ներկայիս արևը: Այդ նշանն օգտագործում էին տամպլիերները, ռոզենկրեյցերները:
ՍՍ-ի կողմից օգտագործվում էր Ճակատագրի( կյանքի) ծառի խորհրդանիշը, որը Վոտան աստծո նշանն էր:
Մեծ տարածում ուներ արևի նշանը: Արևը ընկալվում էր որպես մոլորակի վրա կյանքի աղբյուր: Այն նորացման և բարձրագույն ուժերի խորհրդանիշն էր: Արևը ոչնչացնում է փտածությունը, ոչինչ հզոր չէ արևից: Արևային սկիզբը հակադրվում էր լուսնային սկզբին:
Առանձնակի ուշադրություն էր դարձվում նաև ժեստերին: Պարզվել է, որ թե’ մասսայական ճոխ շքերթների անցկացման ձևերը, թե’ անձամբ Հիտլերի շարժուձևն ընդօրինակված են տիբեթյան Լխասի մենաստանի արարողակարգից: Հիտլերի ժեստը` ուղիղ անկյան տակ կրծքին ծալված երկու ձեռքերը, Գերագույն մագիստրի ծիսական պահվածքի ձևն է, որը համապատասխանում է ռունական“ դակ” նշանին և խորհրդանշում է կրկնակի կացին, իսկ այն իշխանության սիմվոլն է: Կա փաստ, որ Հիտլերը 1932 թվականին համաձայնել է դառնալ Գերմանեն օրդենի Գերագույն մագիստր: Այնպես որ, նրա կողմից այդ ժեստի կիրառումն ամենևին պատահական չէր:
46