Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 44

ատրճանակից, օրինակելիորեն վարել տնային տնտեսությունը: Համապատասխան քննություններից հետո նրանք ստանում էին ՍՍ-ականի կին դառնալու թեկնածուի դիպլոմ:
ՍՍ-ում տոները նշվում էին ռունական աստղակերպային շրջանով: Գլխավոր տոնը ամառային արևադարձի օրն էր: Հիմնական ծեսը կրակապաշտությունն էր:
Առաջ անցնելով` ասենք, որ ՍՍ-ն այնքան կուռ համակարգ էր, որ պատերազմից հետո այն չփլուզվեց, ավելին, 1945 թվականին ստեղծվեց““ ՍՍ-ի նախկին ծառայողների միությունը”, որը նպատակ ուներ օժանդակել ՍՍ-ի անդամներին և բարձրաստիճան նացիստներին գաղտնի կերպով Գերմանիան լքելու գործում:
Կուսակցության և երկրի կարևորագույն պաշտոնները զբաղեցնում էին ՍՍ-ի անդամները, ու քանի որ նրանք բոլորը երդումով անցած քրմեր էին, իրենց պաշտոնավարության ժամանակ չէին տրվում հասարակ մահկանացուներին հատուկ գայթակղություններին:
ՍՍ-ի Սև օրդենի ներսում կար մի օրդեն ևս` Սև Արևի օրդենը: Այն համագործակցում էր Տիբեթի հետ: Բազմաթիվ ընտրյալ երիտասարդներ դաստիարակվում էին Սև Արևի կողմից և ուղարկվում Տիբեթ, որպեսզի այնտեղ սպասեն պատերազմի ավարտին և պատրաստվեն դարավերջին տեղի ունենալիք խոշոր ճակատամարտին:
ՎԱԳՆԵՐ
Հասարակության վրա ներգործելու, նրան ցանկալի հունով տանելու ամենաարդյունավետ միջոցներից է երաժշտությունը: Ֆուլեի միության անդամները սա շատ լավ գիտեին և լուրջ ուշադրություն էին դարձնում մարդկանց հրամցվող երաժշտության ընտրությանը: Այս ոլորտի հիմնասյունը Վագների( 1813-1883թթ) ստեղծագործություններն էին: Վագներն ինքը այն կարծիքին է եղել, որ գերմանացիները նախորոշված են մեծ միսիայի համար, որի մասին ուրիշ ժողովուրդները պատկերացում չունեն:“ Գերմանացիների միսիան աշխարհը ֆրանսիացիների մատերիալիստական քաղաքակրթությունից ազատելն է: Դա ոչ թե“ մաքուր գերմանական”, այլ համամոլորակային միսիա է. ողջ աշխարհը և ո’ չ թե միայն Գերմանիան պիտի ազատվի մատերիալիստական նման ազդեցությունից: Այդ նպատակին հարկավոր է հասնել ազգային ռեսուրսի օգնությամբ: Գերմանական ազատության և բարիության շողերը լույս և ջերմություն կբերեն և’ ֆրանսիացիներին, և’ կազակներին, և’ բուշմեններին և’ չինացիներին”,- համոզված է եղել Վագները:
Ժամանակին նրան ոգևորել էր անգլիացի հայտնի գործիչ Չեմբերլենի այն միտքը, թե գերմանացիները հանդիսանում են աշխարհի ամենաքաղաքակրթված ազգը և ունեն անվիճարկելի իրավունք լինել տերը աշխարհի:
Վագները մասնակցել է 1852 թվականին տեղի ունեցած դրեզդենյան ապստամբությանը, որից հետո տարագրվել է: Գրել է“ Նիբելունգների մատանին” չորսմասանոց(“ Հռենոսի ոսկին”,“ Վալկիրիա”,“ Զիգֆրիդ”,“ Աստվածների ոչնչացումը”) օպերան` հիմնվելով սկանդինավյան և գերմանական էպոսների վրա:
“ Ժողովուրդը նրանք են, ովքեր մտածում են բնազդորեն: Մենք պիտի հիմա’ գտնենք ապագայի հերոսին, ով կըմբոստանա սեփական ռասայի քայքայման դեմ: Բարբարոսա- Զիգֆրիդը շուտով կվերադառնա, որպեսզի խստագույն կարիքի պահին փրկի գերմանական ժողովրդին”,- վստահ էր Վագները, ով նաև գտնում էր, թե“ ժողովրդավարությունը դա ընդհանրապես գերմանական չէ, այլ ինչոր տեղից փոխառված հասկացություն: Ֆրանկո-հրեական-գերմանական դեմոկրատիան զզվելի մի բան է”:
44