երբեմն հասնում էր անմարդկայնության աստիճանի: Այսպես, ՍՍ ընդունվելիս հավատարմության և բացարձակ հնազանդության երդում էր տրվում, որը պարտավորեցնում էր անհրաժեշտության դեպքում չխնայել անգամ հարազատ եղբայրներին: ՍՍ-ականի համար տրված երդումը բացարձակ էր և չկար որևէ արդարացում: Երդմնազանցի միակ ելքը ինքնասպանությունն էր:
ՍՍ-ում խստագույն կանոններ էին: Այստեղ արդեն չէին խոսում Հավերժական Գերմանիայի կամ նացիոնալսոցիալիզմի մասին: Այստեղ սովորում էին տալ և ընդունել մահ: Այստեղ երդում էին տալիս և ընտրում գերմարդկայնության անդառնալի ճակատագիրը: Այստեղ պատրաստվում էին մարդ-աստվածի, գերմարդու հայտնությանը, ում Հզորները Երկիր մոլորակ կուղարկեն այն բանից հետո, երբ իրենք երկրի վրա կփոխեն հոգևոր ուժերի հարաբերակցությունը:
ՍՍ-ի նվիրյալների հավաքատեղին Վայսբուրգ ամրոցն էր, որ մտնում էր միստիկ եռանկյան մեջ: Մի կողմից Էկստերնշտայնի ժայռերն էին, ուր անցած դարերում պահվել էր հինգերմանական կրակի կուռքը, մյուս կողմից` Տևտոբուրգյան անտառը, ուր նոր թվարկության սկզբներին գերմանացիների առաջնորդ Արմինիան ջախջախել էր հռոմեական երեք լեգեոն: Փաստորեն, միստիկան համադրված էր ռազմական փառքի հետ:
Գոյություն ուներ ՍՍ-ին անդամագրվելու, նոր կոչումներ ստանալու միստիկ արարողակարգ: ՍՍ-ն ուներ համապատասխան խորհրդանիշեր. գանգի պատկերով արծաթե մատանի, պատվավոր սրեր, ռունական գրերով տարբերանշաններ և այլն:
ՍՍ-ի անդամները քուրմ-ռազմիկներ էին` պատրաստ իրենց կյանքը նվիրաբերել հանուն գաղափարի: Նրանք ՍՍ ընդունվելիս այդպես էլ երդվում էին.“ Երդվում եմ քեզ, Ադոլֆ Հիտլեր, Ֆյուրեր և Գերմանիայի Ռեյխի կանցլեր( այս վերջինը` 1933-ից հետո), լինել հավատարիմ և խիզախ: Երդվում եմ ընդհուպ մինչև մահ անշեղորեն ենթարկվել քեզ և քո նշանակած ղեկավարներին: Եվ թող օգնի ինձ Աստված”:
Ընդունելությունը կատարվում էր կեսգիշերին, հազարավոր ջահերի լույսի ներքո: Վայսբուրգ ամրոցի տակ արյան կուռքի սրբավայրն էր, ուր նորակոչիկները կնքվում էին արյամբ: Նրանք կարմիր կղմինդրի բեկորով արյուն էին թողնում բազուկներից, որ խորհրդանշում էր թշնամու դեմ պայքարի հաստատակամություն և ցեղի գոյատևման հավերժություն:
Ամրոցում կլոր սեղան էր դրված, որի շուրջ, ՍՍ-ի ղեկավար Հիմլերից զատ, նստում էր օրդենի բարձրագույն հիերարխիան, 12 հոգի, 12 օբերգրուպեն ֆյուրերներ:
Դղյակն ուներ հերոսների սրահ և սրբարան` Գրաալի գավաթի( որում հավաքվել է մեռնող Քրիստոսի արյունը) համար պատրաստված պատվանդանով: Դղյակի ներսը պատված էր կաղնե փայտով, որը մեծ խորհուրդ ուներ իր մեջ:
ՍՍ-ականները դատական համակարգին չէին ենթարկվում, նրանք ունեին իրենց սեփական դատարանը: Նրանց մեջ թույլատրված էր մենամարտը` ղեկավարության գիտությամբ:
1933-35 թթ ՍՍ-ից հեռացվել է 60 հազար մարդ, ովքեր չէին բավարարում ներկայացվող պահանջներին:
25-30 տարեկանում ՍՍ-ականը պիտի ամուսնանար, ընդ որում նոր ամուսնացողները պիտի անցնեին ՍՍ-ի բժշկական ստուգում, ներկայացնեին փաստաթղթեր ռասայապես մաքրության վերաբերյալ: Եկեղեցական ամուսնության փոխարեն նոր արարողակարգ մշակվեց, որը կատարվում էր հրամանատարի ներկայությամբ: Նորածնի անվանակոչումը կատարվում էր Ֆյուրերի պատկերի առաջ,“ Իմ պայքարը” գրքի և կեռխաչի առկայությամբ:
ՍՍ-ի անդամները պարտավոր էին ամուսնանալ“ օրինակելի կանանց” հետ: Այդ կանայք պիտի ունենային նորդական դիմագծեր, լավ իմանային Գերմանիայի պատմությունը, տիրապետեին օտար լեզուների, կարողանային ձիավարել, լողալ, մեքենա վարել, կրակել
43