“ Նացիզմը պիտի լինի հմայող գործ”,- գտնում էր Հիտլերը: Եվ նրա կուսակիցները ջանում էին ազգայնականության գաղափարները մատչելի և հասանելի դարձնել սոցիալական տարբեր շերտերի համար, բոլորին համոզելով, թե գերմանացին ինքը արին է և նրանից է սկսվելու բարձր քաղաքակրթությունը: Նրանք մեծ ուշադրություն էին դարձնում ռասայականությանը, այն համարելով ազգային ինքնագիտակցության ամրապնդման կարևոր միջոց:
“ Զանգվածները նախ և առաջ զգում են ուժը: Տեսնելով գաղափարի համար պայքարելու պատրաստ երկու հարյուր հազար մարդու, անհատը, որ չի էլ կարողանում հասկանալ այդ գաղափարը( կամ կարիք էլ չկա, որ հասկանա), բազմության մեջ իրեն զգում է որպես մժեղիկ, որն ունակ է ընկալել միայն ընդհանուր շարժման ուժը և ճշմարտացիությունը: Նա հավատ է զգում, և այդ հավատն աճում է կիրառված ուժի տեսքից”: Իր այս թեզին հետևելով` Հիտլերը անընդհատ նախաձեռնում էր հանրահավաքներ, երթեր, արշավներ և, որ ամենևին անկարևոր չէ, ուժ էր դրսևորում այնտեղ, որտեղ դրա կարիքը կար. հատկապես քաղաքական այլ ուժերի դեմ փողոցների համար մղվող պայքարում: Հիշեցնենք, որ քաղաքական պայքարի սկզբներին նա ինքն ակտիվորեն մասնակցել է մյունխենյան ձախողված հեղաշրջմանը, որին կուսակցությունը տվեց երկու տասնյակից ավելի զոհ:
“ Ազգայնականության ուժը կամքի հաղթարշավի մեջ է”,- գտնում էր Ֆուլեի միության մեդիում Հիտլերը և հավելում,- Լայն զանգվածների համար կարևորը զգացմունքի ոլորտն է: Այս կամ այն երևույթին դրական կամ բացասական վերաբերվելը զանգվածների համար գերազանցապես որոշվում է զգացմունքներով: Զանգվածն ավելի շուտ ընկալունակ է ուժին: Նրան հարկավոր է ասել` այո կամ ոչ: Այլ պատասխան նա ընկալել չի կարող: Բայց քանի որ զանգվածն առաջնորդվում է զգացմունքներով, դժվար է ցնցել նրան: Հավատը սասանելն ավելի դժվար է, քան գիտակցությունը սասանելը: Սերն ավելի կայուն է, քան հարգանքը: Ատելությունն ավելի կայուն է, քան սովորական անբարյացակամությունը: Երկրագնդի վրա եղած բոլոր մեծ հեղաշրջումների շարժիչ ուժը մասսաների ֆանատիզմն է, երբեմն հիստերիայի հասնող, և ոչ մի անգամ շարժիչ ուժ չի հանդիսացել հանկարծակիորեն զանգվածներին գրաված որևէ գիտական գաղափար”:
Ֆուլեի միության գլխավոր նորարարությունը կարելի է համարել նացիստական կուսակցական էլիտայի կազմակերպման օրդենային համակարգի ներդնումը: Ռաուշնինգն իր գրքում հիշատակում է Հիտլերի մի այսպիսի միտք.“ Հիերարխիկ կառուցվածքը և խորհրդավոր կանոններով նվիրյալ դառնալը գիտակցության վրա մոգական ազդեցություն ունեն: Մի ՞ թե դուք չեք հասկանում, որ մեր կուսակցությունը ևս պիտի լինի նման բնույթի: Օրդե’ ն, հիերարխիկ օրդեն` սեկուլյար վանականությամբ”:
Հավելենք, որ հնուց հայտնի է, որ ծիսակատարությունը համաձայնություն է ստեղծում մասնակիցների մեջ:
Մեկ ուրիշ առիթով նա Ռաուշնինգի մոտ այլ գաղտնազերծում էլ է արել.“ Քեզ մի գաղտնիք բացեմ. ես օրդեն եմ ստեղծում: Այնտեղից դուրս կգա երկրորդ աստիճանի մարդ, որը կլինի երկրի չափն ու կենտրոնը, նա կլինի մարդ-աստված: Բայց կան նաև այլ մակարդակներ, որոնց մասին ինձ թույլատրված չէ խոսել”:
Կուսակցական այդ օրդենը ՍՍ-ն էր, որի պաշտոնական անվանումը Սև օրդեն էր: Այն նպատակ ուներ դառնալ շարունակողը ասպետների միջնադարյան ավանդույթների` մեկ էական տարբերությամբ. ՍՍ-ը վերջնարդյունքում պիտի դառնար մեկ ցեղ, մեկ արյուն, մեկ տեսակ: ՍՍ-ը պիտի կատարեր նույն ֆունկցիան, ինչ հնում` ազնվականությունը: ՍՍ-ում համատեղվում էր սպարտայական ոգին և պրուսական կարգապահությունը:
Որոշ մեթոդներ փոխառվեցին ինկվիզիցիայից, օրինակ, դեպերսոնալիզացիան, որը 42