Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 40

1932 թվականի նախագահական ընտրություններում նա իր կարողությունների շնորհիվ կրկնապատկեց Հիտլերի ընտրազանգվածը:
Իշխանափոխությունից հետո նա քաղաքական միտինգներն ու հավաքները վերածեց շքեղ միջոցառումների, երաժշտությամբ, դրոշներով և շքերթներով ուղեկցվող կարնավալների( հատկապես հիշարժան է Նյուրենբերգի համագումարի տոնակատարությունը), որոնք մարդկանց մեջ հավատ էին ներարկում Հիտլերի գերմարդ, մեսիա լինելու մասին, և որ Հիտլերի մեսիականությունը Գերմանիան փրկելն է: Նրա ջանքերի շնորհիվ Հիտլերը սկսեց ընկալվել որպես Աստված` անսխալական, անկասկածելի:
Վառվող ջահերով երթի գաղափարը ևս Գեբելսինն է:( Ուշագրավ մի դրվագ` ջահերով կեռխաչը ցուցադրվում էր ամառային արևադարձի օրը` հունիսի 21-ին):
Իշխանափոխությունից հետո Գեբելսի խնդիրն էր ժողովրդին պահել նյարդային գրգռվածության վիճակում, և նա այդ խնդիրը լուծում էր հաջողությամբ: Նա իր տիրապետության տակ վերցրեց մամուլը, ռադիոն, գրականությունը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, կերպարվեստը, կոմերցիոն գործունեությունը, տուրիզմը, սպորտը` այդ բոլորը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարներին ծառայեցնելու համար: Նա պաշտոնապես իր ձեռքի տակ ուներ ավելի քան հազար պրոպագանդիստ:
Գեբելսի ակտիվ ջանքերով Ռեյխի օրերին Գերմանիայում թողարկվեց 1363 լայնամետրաժ ֆիլմ: Հատկապես հիշարժան է Լենի Ռիֆենշտալի“ Կամքի հաղթահանդեսը”:
“ Մեր էնտուզիազմի բոցը կտա կյանք և ջերմություն, այն ելնում է մեր ժողովրդի խոր արմատներից: Թնդանոթներին և սվինին տիրապետելը լավ է, բայց առավել կարևոր է ազգի սրտին տիրելը”,- գտնում էր Գեբելսը:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին նրա նպատակն էր բարձր պահել ժողովրդի ոգին և նախապատրաստել նրան դիմակայել մինչև վերջնական հաղթանակ:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ՕՐԴԵՆ
“ Ազգային գաղափարից ես հարկադրված էի օգտվել տվյալ պահի հարմարավետությունից ելնելով: Ես նախապես գիտեի, որ այն ժամանակավոր արժեք ունի միայն: Կգա օրը և այն ամենից, ինչ անվանում են ազգայնականություն, հետք չի մնա անգամ մեզ մոտ` Գերմանիայում: Երկրի վրա կծագի տերերի և ուսուցիչների համաշխարհային միաբանություն: Նա, ով նացիոնալ-սոցիալիզմն ընկալում է որպես միայն քաղաքական շարժում, նա շատ քիչ բան գիտի”:
Հետագայում արված Հիտլերի այս խոստովանությունը վկայում է այն մասին, որ ինչ-որ պահից սկսած ֆուլեականների համար գերխնդիրը դարձել էր գերակա ազգային խնդրից և անգամ` ազգի գոյությունից: Որոշ վերլուծաբաններ այս երևույթը բացատրում են հետևյալ կերպ` ազգային խնդիրը լուծելու համար աջակցություն հայցելով Անտեսանելի ուժերից, ֆուլեականներն աստիճանաբար, իրենք էլ չզգալով, իրե’ նք դարձան գործիք այդ ուժերի համար: Սա ասվում է որպես զգուշացում նրանց, ում հնարավոր է գայթակղեն ֆուլեականների գործողությունները: Ինչևէ, շարունակենք:
Հանրային գիտակցության կառավարման գաղտնի մեթոդներին տեղյակ ֆուլեականները կուսակցության գործունեության ոլորտում ևս կատարեցին մի շարք նորամուծություններ: Նախ, կուսակցության ծրագրի մեջ ներառեցին այնպիսի դրույթներ, որոնք կապահովեին լայն ժողովրդականություն: Ներկայացնենք դրանցից մի քանիսը`
-պաշտոնների նշանակումը չի կարող լինել ծանոթության միջոցով, այլ միայն հաշվի առնելով հնարավորություններն ու որակավորումը,
40