Հիտլերը կիրականացնի արմատական աջ հեղափոխություն և կվերականգնի ազգի
երբեմնի հզորությունը:
Վերլուծաբանների գնահատումներով 1932 թվականին շարժումն արդեն փոթորիկ էր
հիշեցնում:
ԳԵԲԵԼՍ
Քարոզչության, հասարակության կազմակերպման ուղղությամբ իրականացված
աշխատանքների ահռելիությունը պատկերացնելու համար անհրաժեշտ է քննել նաև
Ռեյխի մեկ այլ երևելի դեմքի գործունեությունը: Խոսքը Գեբելսի մասին է:
20-ական թվականների կեսերին մի առիթով Գեբելսն ասել է` “Այդ բուրժուա Հիտլերը
պիտի հեռանա կուսակցությունից”, բայց հետո, տրվելով Հիտլերի ազդեցությանը, մի որոշ
ժամանակ անց գրել է վերևում բերված կարծիքը:
Գեբելսն ուներ ուժեղ և կտրուկ ձայն: Նա յուրացրեց ժամանակի ամերիկյան
պրոպագանդայի մեթոդները, դրանք վերածեց գերմանականի և կարողացավ
հոգեբանորեն ազդել լսարանի վրա: Նա կիրառեց երկու անչափ կարևոր գործոն`
-զանգվածների մոտ առաջացրեց ֆանատիկ հավատ իր առաջնորդի հանդեպ, որը
երբեմն հասնում էր հիստերիայի,
- գտավ դեպի պրուսական հոգի տանող բանալին և հրահրեց նախկինում գործած
օրդենների, միությունների ջանքերով ստեղծված արժեքները` սեր կարգապահության
հանդեպ, անանձնականհերոսական ինքնամոռացում, հավատարմություն և այլն:
Փողոցային կռիվներում զոհված Խորստ Վեսելին նա դարձրեց քաղաքական հալածյալ,
հերոս, ընդօրինակման արժանի համագերմանական կերպար:
Գեբելսը հրատարակեց մի պամֆլետ, որը դարձավ օրինակելի գործ քարոզության
համար: Բերենք մի հատված պամֆլետից. “Ինչու՞ ենք մենք նացիոնալիստ: Մենք
նացիոնալիստ ենք, քանի որ ազգի մեջ ենք մենք տեսնում մեր գոյության
պաշտպանությունն ու աջակցությունը: Ազգը դա մարդկանց օրգանական միություն է`
իրենց կյանքը պահպանելու և պաշտպանելու համար: Նա, ով հասկանում է սա որպես
խոսք և գործ, նա մասնիկ է ազգի:
Մեր ազգի վերածնունդը կախված է այն համակարգի ոչնչացումից, որը խլում է ազգի
առողջ ուժերը:
Մենք ազգայնական ենք, քանի որ մենք, որպես գերմանացի, սիրում ենք Գերմանիան:
Եվ քանի որ մենք սիրում ենք Գերմանիան, մենք պահանջում ենք նրա ազգային ոգու
պաշտպանություն և պայքարում ենք նրան ստրկացնողների դեմ:
Ինչու՞ ենք մենք սոցիալիստ:
Մենք սոցիալիստ ենք, քանի որ սոցիալիզմի մեջ ենք տեսնում մեզ` որպես ռասսա
պահպանելու միակ հնարավորությունը և նրա օգնությամբ Գերմանիայի ազատությունն ու
վերածնունդը նորեն ապահովելու հնարավորությունը: Սոցիալիզմը յուրահատուկ է
նախևառաջ նոր ծագող ազգայնականության բանակային ընկերայնության և արարող
էներգիայի շնորհիվ: Առանց ազգայնականության` սոցիալիզմը տեսություն է, տեսիլք,
դասագիրք, ոչինչ: Իսկ ազգայնականության հետ` այն ամեն ինչ է. ապագա, ազատություն,
հայրենիք:
Մենք սոցիալիստ ենք, քանի որ սոցիալական խնդիրները մեզ համար հանդիսանում են
անհրաժեշտության և արդարության հարցեր: Ավելին, դա ազգի գոյատևման հարց է”:
Կարևորելով քարոզչության դերը, Գեբելսը պնդում էր, թե պրոպագանդան արվեստ է, և
պրոպագանդայի գործունեությունը այնքան արդյունավետ է, որքան մարդիկ քիչ են զգում,
որ մշակում են իրենց:
39