Այսպիսի դեպքերում գիտական փաստարկները չեն օգնում, և հռետորը պիտի գործի`
հենվելով զգայության խորհրդավոր ոլորտի վրա:
Զգայուն հռետորը կփաստի, որ հավաքի արդյունքը կախված է նաև անցկացման ժամից:
Երբ ես բավականաչափ փորձ չունեի, հավաքները նշանակում էի առավոտյան: Արդյունքը
գոհացուցիչ չէր: Ինձ չէր հաջողվում ջերմ կոնտակտ ստեղծել լսարանի հետ: Ես վատ չէի
խոսում, բայց մարդկանց վրա ազդել չէր լինում:
Ես հասկացա, որ օրվա ժամը ևս կարևոր է լսարանի վրա ազդելու գործում: Մարդը
երեկոյան ավելի է հակված համոզվելու և տպավորվելու: Ասես նրա կամքը թուլանում է:
Նմանապես կարևոր է նաև շենքը, ուր անց է կացվում հավաքը: Կան շենքեր, որոնք սառը
տպավորություն են թողնում մարդկանց վրա: Նման դեպքերում մնում է
համապատասխան կերպով ազդել լսողի կամքի վրա:
... Լայն զանգվածները ենթարկվում են նախ և առաջ բանավոր խոսքի ազդեցությանը:
Բոլոր մեծ շարժումները ժողովրդական շարժումներ են: Դրանք մարդկային կրքերի և
հոգեկան ապրումների հրաբխային ժայթքումներ են: Դրանց կյանքի է կոչում կարիքի
դաժան աստվածուհին կամ էլ խոսքի բոցե ուժը: Ժողովրդի ճակատագիրը փոխել կարող է
միայն բոցե կրքի ուժը: Իսկ ուրիշների կրքերը կարող է բորբոքել նա, ով անկիրք չէ: Միայն
կիրքն է տալիս ընտրյալին այնպիսի բառեր, որոնք կայծակի հարվածի պես բացում են
դեպի ժողովրդի սիրտ տանող ճանապարհի դարպասները:
... Պլակատները նույնպես կարող են ազդել, քանի որ իրենց խոսքի հակիրճության
պատճառով հնարավոր է ընթերցվեն հակառակորդների կողմից և այդ կերպ ունենան
ակնթարթային ազդեցություն: Նկարը, իր բոլոր ձևերով, ընդհուպ մինչև ֆիլմը, արդեն
ունեն մեծ շանսեր: Այս դեպքում մարդը ստիպված չէ զոռ տալ ուղեղին”:
Կուսակցության համար Հիտլերը անփոխարինելի էր, նրա ներկայությունը գրավում էր
լսարանը: Դա արդյունք էր նրա մագնիսականության, հմայքի: Ի տարբերություն մյուս
հռետորների, ովքեր չոր ու ցամաք խոսքերով նկարագրում էին քաղաքական իրավիճակը,
նա իրեն ներկայացնում էր որպես ժողովրդի ծոցից ելած մարդ, խոսում էր պաթոսով ու
անկեղծ: Նրա խոսքերը ծանրաբեռնված չէին ինտելեկտուալ և բարոյական դժվարամարս
խոհերով: Նա օգտագործում էր իր թեզերը հաստատող փաստեր, դրանք կոպիտ կերպով
կպցնում էր միմյանց և ստանում բավական համոզիչ տեքստ:
Ծաղրելով իր հակառակորդներին` նա իր խոսքով կարող էր հարուցել ծիծաղի փոթորիկ:
Հետո կարող էր ծանր մթնոլորտ ստեղծել դաժան խոսքերով:
Նա կարողանում էր հարուցել խղճահարություն կամ սարսափ, հպարտություն կամ
դժգոհություն: Նրա ելույթի բնութագրիչ կողմը խոսքի մեջ լարվածության աճող
դոզավորումն էր և դիմախաղի ու շարժուձևի փոփոխությունը: Առաջին
արտահայտությունները նա սովորաբար արտասանում էր հանգիստ տոնով,
արդրադառնալով քաղաքացիների առօրյա խնդիրներին` գործազրկություն, ինֆլյացիա:
Հետո ցուցանում էր այդ ամենի մեղավորներին և, վերջապես, ընկնում էր գրգռվածության
վիճակի մեջ` հարձակվելով կոմունիստների և պացիֆիստների վրա:
Նրա ելույթները կազմվում էին հետևյալ բաղադրամասերից`
- այն բոլոր վտանգների ու սարսափների ներկայացում, որոնք տեղի կունենան, եթե
իրենց չվստահեն ու իրենք իշխանության չգան,
- վերջնական հաղթանակի հասած ժողովրդի վիճակի, վերջնական իրականության
գունեղ նկարագրում,
- հիմնավորում, որ միայն ինքը և իր կուսակցությունը կվեր ացնեն եղած
դժվարությունները և կվերածնեն Գերմանիան,
- նկարագրում այն ձեռքբերումների, որ կունենա յուրաքանչյուրը,
37