առաջացնել շարժման հանդեպ: Առաջնորդ լինելու համար պիտի կարողանաս քո կողմը գրավել ժողովրդին”: Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ նույն այդ Հիտլերը 1914 թվականին ճանաչվել էր զինվորական ծառայության համար ոչ պիտանի և զորացրվել էր առաջնորդելու համար անբավար հատկանիշներ ունենալու պատճառով:
Հիտլերն ուներ փաստեր հիշելու արտառոց ընդունակություն, այլոց նմանակելու շնորհ, նուրբ հումոր: Այս հատկանիշների կիրառումը, նաև այն, որ առաջ եկած նրա աչքերը և անթարթ հայացքը ուժեղ ազդեցություն էին ունենում մարդկանց վրա, սկսեցին հաջողություն բերել նրան: Որոշ մեկնաբաններ կարծում են, թե նա միայնակ հիպնոսացրել է ողջ ազգին: Նայելով բերված լուսանկարին, կարելի է ասել, որ այդ մեկնաբանների եզրահանգումը այնքան էլ հեռու չէ իրականությունից: Բայց խոսքը տանք հենց նրան, ով իրականացրլ է մասսայական այդ հիպնոսը.“ Տարբեր վարիացիաներով ես կրկնում էի զեկույցները տասնյակ ու տասնյակ անգամ տարբեր լսարանների առաջ, մինչև եկա եզրահանգման, որ հիմնական կոնտինգենտի, մեր շարժման առաջին կողմնակիցների համար այդ թեմաները ամբողջությամբ պարզաբանվել են: Անձամբ ինձ համար այդ հավաքները ունեն իրենց լավ կողմը` ես աստիճանաբար սովորեցի զանգվածային հռետորության արվեստը և ինձ մոտ հայտնվեց անհրաժեշտ ոգևորություն, պոռթկում և ես սովորեցի տիրապետել այն ժեստերին, որոնք անհրաժեշտ են բազմության առջև հանդես եկող հռետորին:
... Կարևոր է նվաճել այն մարդկանց, որոնք մինչև հիմա, իրենց դաստիարակության, սովորույթի ուժով գտնվել են հակառակորդի ճամբարում:
... Միայն բանավոր խոսքն է ի վիճակի արմատական հեղաշրջում իրականացնել ուղեղներում: Դրա համար կան բավականաչափ կարևոր հոգեբանական պատճառներ:
... Համաշխարհային մեծագույն հեղաշրջումների ժամանակ գլխավոր գործոնը միշտ եղել է բանավոր և ոչ տպագիր խոսքը: Հռետորը, որը ելույթ է ունենում ժողովրդական մասսաների առաջ, լսարանում գտնվողների դեմքին կարդում է, թե որքանով են իրեն հասկանում, որքանով են համաձայն իր հետ: Լսարանն անմիջապես ուղղում է մտցնում հռետորի ասածների մեջ: Հռետորի և նրան լսողների միջև գոյություն ունի մշտական կապ: Նման բան իր մասին չի կարող ասել գրողը:
... Հռետորը հարկադրված է միևնույն թեմայի մասին խոսել շատ անգամ: Բայց եթե նա լուրջ հռետոր է, ապա նա կարող է միևնույն նյութը մատուցել տարբեր ձևերով: Այդպիսի հռետորը զգում է իր լսարանը և նրա մոտ ակամա հայտնվում են այն բառերը, որոնք անհրաժեշտ են լսարանի սրտին հասնելու համար: Եթե նա զգում է, որ փոքր-ինչ սխալվել է, ապա նա անում է անհրաժեշտ ուղղում:
... Իսկական հռետորը մարդկանց դեմքից զգում է, հասկանու ՞ մ են արդյոք իրեն, կարողանու ՞ մ են արդյոք հետևել իր մտքերի ընթացքին և, վերջապես, կարողանու ՞ մ է ինքը համոզել նրանց: Եթե նա զգում է, որ լսարանը չի հասկանում իրեն, ապա փոխում է խոսքի տոնը և սկսում է խոսել ավելի պարզ ու հասարակ, այնպես, որ իրեն հասկանա անգամ ամենաթույլ ունկնդիրը: Եթե նա զգում է, որ լսարանը դժվարանում է հետևել իր մտքերին, ապա փոխում է խոսքի տեմպը և սկսում իր մտքերը արտահայտել դանդաղ, հանգամանալից և սխեմատիկորեն, մինչև չի զգում, որ լսարանը արդեն բավականաչափ հանգիստ կարողանում է հետևել ելույթին: Եթե նա զգում է, որ լսարանին ամբողջությամբ չեն համոզում իր փաստարկները, նա բերում է նորանոր օրինակներ և փաստարկներ, քննում է հնչող առարկությունները, չարտահայտված կասկածները և իր թեզերը հրամցնում է այնքան, մինչև որ դահլիճում մարում են ընդդիմության վերջին մնացորդները և բոլորը ընդունում են իր տեսակետները:
Հաճախ հռետորը հանդիպում է բնազդային անբարյացակամության, նախապաշարմունքի, չգիտակցված ատելության, բացասական նախնական դիրքորոշման:
36