մարդու առաջ և վստահ էի, որ կկարողանամ փոխել նրանց բոլորի մտածողությունը: Ինձ համար չկար մարդկային քանակության որևէ վերին սահման, որից կերկնչեի` նրանց առջև ելույթ ունենալիս: Հետո, Հիտլերի կյանքը ուսումնասիրելով, պարզեցի, որ նա տրտնջացել է, թե Գերմանիայի մարզադաշտերը փոքր են և երազել է մի քանի միլիոն մարդ տեղավորող մարզադաշտեր կառուցել:
Ես հասկացա նրա տրտունջի պատճառը, ու նաև ինձ պարզ դարձավ, թե ինչպե ՞ ս էր նա կարողանում փոթորիկ առաջացնել իրեն ունկնդրողների ուղեղներում: Ենթադրենք, այսպես, որևէ դահլիճում կա որոշակի թվով մարդ: Այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր հոգևոր էներգիան: Եթե քո հոգևոր էներգիան շատ ավելի մեծ է նրանց հանրագումարային էներգիայից, ապա դու հեշտությամբ կգրավես այդ դահլիճը: Եվ կարևոր չէ, պատրա ՞ ստ ես ելույթի, թե ՞ ոչ. դու հայտնվում ես նրանց առջև, և նրանք գրավված են: Դու առնում ես նրանց բոլորին ցանցի մեջ, ինչպես հմուտ ձկնորսը:
Ես( ավելի ճիշտ` Հիտլերը, որ ես էի) վստահ էի, որ կարող եմ ցանկացած դահլիճ գրավել նույնիսկ նախապես, այսինքն` մինչև այնտեղ գտնվող մարդկանց առջև հայտնվելը: Դա լինում է այսպես. քո հոգևոր էներգիան առաջ է անցնում քեզանից, ու մինչ դու կհայտնվես դահլիճում, քո փոխարեն նա’ անում է իր գործը: Քեզ մնում է ներս մտնել` ավարին տիրելու համար: Հայտնի է, որ Հիտլերն իսկապես մի շարք դեպքերում կարողացել է նվաճել լսարանը նախքան այնտեղ հայտնվելը:
Կերպափոխման ժամանակ ներքին, թե արտաքին մի ձայնի հրամանով մտովի մի կեռխաչ էի տեղադրել կրծքավանդակիս մեջ, որը կարող էր պտտվել դեպի առաջ:
Այն անպատկերացնելի զորությամբ էր օժտված: Ասացի, որ կերպափոխման ժամանակ զգուշավորություն էի դրսևորել և ամբողջովին Հիտլեր չէի դարձել: Եվ որոշ պահերի իմ իրական եսը հառնում էր իմ մեջ ու իմ իսկ անվտանգությունից դրդված` զգուշավորություն ծնում հոգուս մեջ: Այդպիսի պահերին բավական էր ես մտովի պտտեի կեռխաչը, և իմ նոր էությունը տիրում էր ինձ լրիվությամբ, լցվում մարմնիս բոլոր մասերը, դուրս մղելով այնտեղից իմ իրական էությանը: Ու ես դառնում էի կատարյալ խիզախ, մահը դադարում էր գոյություն ունենալ ինձ համար, ես նաև ասես էներգիայի նոր լիցք էի ստանում, ես ինձ զգում էի ամենահաղթ ու նաև անխոցելի. ոչ ոք ինձ վնաս պատճառել չէր կարող, քանի որ ես դառնում էի պաշտպանված ինձ անհայտ մի կերպով”:
Այս ենթագլուխն ավարտենք սպառազինության ռեյխսմի-նիստր Ալբերտ Շպեերի դիտարկումով.“ Հիտլերը դիվային կերպար էր, անբացատրելի պատմական ֆենոմեն, որ ոչ հաճախ հայտնվում են մարդկության մեջ և ում անձը որոշում է ազգի ճակատագիրը”: ՀՌԵՏՈՐ
Հիտլերին գրող-քաղաքական գործիչ դարձնելուց հետո ֆուլեականները խնդիր դրեցին նրանից ստանալ հռետոր-քաղաքական գործիչ, ինչը կարևոր էր ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:
Մշակվեց հանրության առջև հռետոր-քաղաքական գործչի յուրահատուկ շարժուձև, պահվածք: Դրանք, ինչ խոսք, կարևոր նշանակության ունեն, բայց այն, որ Հիտլերին հաջողվել է բանավոր իր խոսքով փոթորիկ առաջացնել մարդկանց ուղեղներում, պայմանավորված է եղել էզոթերիկ առնչությունների առկայությամբ: Այստեղ նկատենք, որ Նոստրադամուսն իր կատրեններում այսպիսի մի միտք է արտահայտել`“ Եվրոպայի արևմուտքում աղքատ ընտանիքում մի երեխա կծնվի, խոսքի ուժով նա հզոր բանակ կստեղծի և աղմկալի կատաղությունը կտարածվի մինչև Արևելյան թագավորություն”:
Իր թիկունքում Ֆուլեի միության մոգերի աջակցությունն ունենալով` Հիտլերը շատ արագ գերազանցում է կուսակցության մինչ իրեն եղած առաջնորդներին. այդ“ առաջնորդները այն նյութից չէին պատրաստված, որ կարողանային ֆանատիկ հավատ
35