Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 34

ուժգին, որ մահճակալը ցնցվել է: Նա անմիտ ու անհասկանալի ինչ-որ ձայներ է արձակել: Դժվար է շնչել ու նայել է իր շուրջը սփրթնած հայացքով:“ Այդ նա’ է, նա եկել է այստեղ”,- մի կերպ արտաբերել է Հիտլերը: Առատ քրտինք է ծորացել նրա դեմքից: Հետո հանկարծ նա ինչ-որ թվեր է արտասանել առանց որևէ իմաստի, ապա` արտահայտությունների կտորներ: Նա բառերի տարօրինակ համակցություն է բարձրաձայն կանչել: Ապա կտրուկ լռել է, բայց շարունակել է շուրթերն անձայն շարժել”:
Հուսով եմ ընթերցողը հասցրել է հաղթահարել թերահավատությունը նման երևույթների իսկության հանդեպ: Իսկ ինչպես վկայում էր“ Ոսկե Լուսաբացի” հիշյալ անդամը, այդպիսի հանդիպումները սարսռալի լինելու հետ մեկտեղ` իմաստնությամբ և գերմարդկային հնարավորություններով են օժտում մահկանացուներին: Թե նման հանդիպումներ ունեցած Հիտլերը գերմարդկային ի ՞ նչ հատկանիշներով է հաջողեցրել օժտվել և ո ՞ վ է դարձել նա այդ ամենից հետո` հասարակ մահկանացուներիս համար դժվար է պարզել, անգամ` պատկերացնել:
Դեպքերի բերումով հանդիպել եմ մի հայաստանցու, ով կարողանում է կերպափոխվել այս կամ այն պատմական անձի: Նա կոնկրետ որոշակի մի նպատակով ժամանակավորապես կերպափոխվել էր Հիտլերի, և հարցերիս պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցի նրա օժանդակությանը:
Նա սիրով տրամադրեց ինձ իր որոշ գրառումներ, որոնք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Թե այդ գրառումները ո ՞ ր չափով են իրականում առնչվում Հիտլերին` ասել չեմ կարող, բայց և ակնհայտ է, որ դրանք անչափ հետաքրքիր են.
“ Բուն կերպափոխման ընթացքում( կերպափոխման նրա եղանակը մանրամասն ներկայացրել եմ իմ“ Մեգիրա” էզոթերիկ-քաղաքական վիպակում: Ի դեպ, ընթերցողին խորհուրդ կտայի ծանոթանալ վիպակին` առավել հանգամանալից պատկերացում կազմելու համար ազդման ոչ ստանդարտ համակարգի մասին: Ցանկացողները կարող են ստանալ վիպակի էլեկտրոնային տարբերակը գրելով a. pepanyan @ mail. ru հասցեով-Ա. Պ.) ես անմիջապես կռահեցի, որ Հիտլերը սերտ առնչություն է ունեցել մութ ուժերի հետ: Եվ ապահովության համար միջոցներ ձեռնարկեցի, որպեսզի կերպափոխումը լինի մասնակի, քանզի վախենում էի“ ետ չվերադառնալ” այլևս:
Կերպափոխման պրոցեսը եղավ գիշերը, իսկ առավոտյան, երբ արթնացա, ես արդեն ես չէի: Բավական էր գլխիս մեջ որևէ միտք կամ ցանկություն ծագեր, ես, առանց վարանելու, մղվում էի իրականացնելու նպատակս` չմտածելով բոլորովին վտանգների մասին: Մինչ այդ օրը ես որևէ քայլի դիմելուց առաջ հազար անգամ կշռադատում էի` արժե ՞ գնալ այդ քայլին, թե ՞ ոչ, մտածում էի, թե ինչպե ՞ ս կընկալվի իմ վարքը հանրության կամ նրանց կողմից, ում հետ առնչվելու էի նպատակիս իրագործման ճանապարհին: Բայց այդ առավոտ ես ասես որոշակի ծրագիր կրող մի ռոբոտ լինեի կամ թե գերմարդ. ինձ համար չկային այլևս այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` կաշկանդվելը, տարակուսելը: Ինձ համար չկար անլուծելի որևէ խնդիր, անմատչելի որևէ պաշտոնյա, անհասանելի որևէ նպատակ: Կրկնում եմ, բավական էր որևէ միտք ծագեր իմ գլխում, և հաջորդ ակնթարթին ես, որ մասնակիորեն Հիտլերն էի, դուրս էի գալիս այն իրագործելու: Եվ ես հաստատապես գիտեի, որ այդ խնդիրը լուծելու եմ: Ավելին` ես գիտեի, որ բոլոր այն մարդիկ, ում դիմելու եմ օժանդակության համար, աջակցելու են ինձ սիրահոժար: Էլ ավելին` ես գիտեի, որ նրանք հակված են լինելու աջակցել ինձ` անգամ մինչ նրանց դիմելը, նույնիսկ եթե նրանք ինձ չէին ճանաչում:
Ես հասկացա, թե Հիտլերը որպիսի սարսափելի նախաձեռնողականություն է ունեցել: Դա գերմարդկային հնարավորություն էր, որն ունենալ անհնարին է առանց այլ առնչությունների: Ես ինքս, երբ Հիտլերն էի, զգում էի, որ հոգևոր ահռելի էներգիա է կուտակվել իմ մեջ. ես պատրաստ էի ելույթ ունենալ հարյուր հազար, հարյուր միլիոն
34