հետ շփվելիս”: Այս խոսքերի հեղինակը Ռաուշնինգն է, ով Երրորդ Ռեյխի տարիներին եղել է Դանցինգի սենատի նախագահը: Ռաուշնինգը Ֆուլեի միության անդամ չէր և տեղյակ չէր միության գաղտնի գործերին:“ Հիտլերին լսողն անսպասելիորեն տեսնում էր փառքի առաջնորդի հայտնությունը: Ասես լուսավառվում էր մութ պատուհանը: Ծիծաղելի բեղիկներով պարոնը վերածվում էր հրեշտակապետի: Հետո հրեշտակապետը թռչում-հեռանում էր, և մնում էր միայն բեղավոր Հիտլերը ապակե հայացքով”: Սա արդեն նացիստական կուսակցության առաջնորդներից Գրեգոր Շտրասերի դիտարկումն է:
Պակաս հետաքրքրիր չէ կուսակցության դատարանի նախագահ Բուշեզի վկայությունը.“... Ես նայեցի նրա աչքերի մեջ. դրանք դարձել էին մեդիումային: Երբեմն թվում էր, թե հռետորի մեջ ինչ-որ բան դրվում է դրսից: Այդ ժամանակ նրանից հոսանք էր հորդում: Հետո նա կրկին դառնում էր փոքր, միջակ, նույնիսկ` գռեհիկ, դառնում էր մի տեսակ քամված, ասես նրա մարտկոցներն ամբողջությամբ նստել էին”:
Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Պոնսեն մյուսներից ավելի սրատես է եղել.“ Նա ընկել էր մեդիումային տրանսի մեջ: Նրա դեմքն արտահայտում էր էքստազային հիացմունք: Այդ մեդիումի թիկունքում, անկասկած, կանգնած էր ոչ թե մեկ, այլ մի խումբ մարդիկ, կանգնած էր էներգիայի համադրություն”:
Պոնսեն, կարելի է ասել, լուծել էր ռեբուսը, բայց թե էներգիայի ի ՞ նչ համադրություն էր կանգնած Հիտլերի թիկունքին, պարզել անկարող էր:
Հիտլերն ինքը, համաձայն պայմանավորվածության, սովորական քաղաքացիներից գաղտնի էր պահում“ էներգիայի համադրությունը”: Այնուամենայնիվ, որոշ գաղտնազերծում նա թույլ է տվել: Այսպես, մի անգամ նա Ռաուշնինգին ասել է հետևյալը.“ Դուք ոչինչ չգիտեք իմ մասին: Կուսակցության իմ ընկերները նվազագույն պատկերացում անգամ չունեն ինձ պարուրած նպատակների մասին: Աշխարհը հասել է վճռական պահի, մենք ժամանակի շրջադարձի մոտ ենք: Մոլորակին ցնցում է սպասվում, որի մասշտաբները դուք, ոչ նվիրյալներդ, հասու չեք ըմբռնել: Տեղի է ունենալու անհամեմատ շատ ավել մեծ իրադարձություն, քան նոր կրոնի ծնունդը”:
Հասկանալի է, որ Ռաուշնինգին այս կցկտուր խոսքերը ոչինչ չէին ասի, բայց և փաստ է, որ Հիտլերը նրա մոտ ակնարկել է Ֆուլեի միության նպատակների մասին:
Կրկին դառնանք Էքհարտի հրաժեշտի խոսքերին.“ Մենք նրան( Հիտլերին-Ա. Պ.) օժտել ենք Նրանց հետ կապով”: Այդ Նրանքը, ինչպես արդեն ասել ենք, գերմարդիկ էին: Դեռևս“ Ոսկե լուսաբացի” անդամներն էին հավատում, որ աշխարհում արդեն կան այդ նոր մարդկանցից մի քանի հոգի, որոնք եկել են ժամանակի և տարածության մյուս սահմանից և ունեն աստվածային զորություն:
Շարքային մեր քաղաքացուն այս ամենը հիմարություն և անհեթեթություն կարող է թվալ, բայց զինվենք համբերությամբ և հետևենք ժամանակակիցների նկատառումներին: Ահա, թե ինչ է վկայում Ռաուշնինգն իր“ Հիտլերն ինձ ասաց” գրքում.“ Նոր մարդն ապրում է մեր մեջ: Նա այստեղ է,- հանդիսավոր տոնով գոչեց Հիտլերը:- Ես հիմա ձեզ գաղտնիք կբացեմ: Ես տեսել եմ նոր մարդուն: Նա դաժան է և համարձակ: Նրա ներկայությունը սարսափելի էր ինձ համար”:
Հիտլերի այս խոստովանությունը նման է“ Ոսկե լուսաբաց” միության անդամներից մեկի պատմածին, որ ներկայացրել ենք վերևում: Եթե հիշում եք, ոսկելուսաբացականը պնդում էր, թե այդ ուժի, գերհզոր մարդու հետ հանդիպման ժամանակ սառը քրտինք է պատել իրեն և արյուն է հորդել բերանից, քթից ու ականջներից: Ռաուշնինգը բերում է համանման մի միջադեպի նկարագրություն.“ Մի անգամ Հիտլերն արթնացել է գիշերը, արձակելով սարսափազդու ճիչեր: Հիտլերն օգնություն է կանչել, մահճակալի եզրին նստած` նա նման է եղել անդամալույծի: Նա ամբողջովին բռնված է եղել խուճապով, դողացել է այնպես
33