Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ սկզբնական շրջանում Հիտլերն ինքն իրեն համարում էր սոսկ պրոպագանդիստ-թմբկահար, ով ավետելու է մեծ առաջնորդի մոտակա գալուստը: Իտալիայում 1922թ. Մուսոլինիի հաջողություններով ոգևորված` նա ավելի հաճախ էր խոսում հերոս առաջնորդի կարևորության մասին, ով պատասխանատվություն կկրի ազգի առջև, բայց նաև դրա փոխարեն ազգից կպահանջի լիակատար հնազանդություն առաջնորդի կողմից կատարվող պատմական միսիայի առջև:
Մեկ տարի անց արդեն նա ասում էր, որ ինքը սոսկ ճանապարհ է պատրաստում առաջնորդի համար, ով կգա այն ժամանակ, երբ ժողովուրդը պատրաստ կլինի ընկալել նրան:
Հիտլերին որպես մեսիա ներկայացնելու ջանքերը նպաստեցին, որ“ Իմ պայքարը” հրատարակվելով` միանգամից դառնա բեստսելեր: Այդ գործին օգնեց նաև այն, որ գիրքը զգացմունքային էր, ակնհայտ երևում էր, որ հեղինակն անկեղծ վստահություն ունի իր գաղափարների ճշմարտացիության հանդեպ:
Գրքի շռնդալից հաջողությունն ապահովեց համակիրների մի նոր հոծ բանակի մուտքը կուսակցություն:
Խոր մտածված այս քայլերով ֆուլեականները փաստորեն լուծեցին միանգամից մի քանի հարց.- նացիստներն ունեցան գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոց,- Հիտլերը դարձավ հանրահայտ անձ ողջ Գերմանիայում,-Հիտլերը սկսեց ընկալվել որպես նոր մեսիա( բանտից դուրս գալուց հետո նա իրեն արդեն պատկերացնում էր որպես հերոսական առաջնորդ),
- նացիստական կուսակցությունը ձեռք բերեց հազարավոր նոր անդամներ ու համակիրներ:
ՈԳԵՄԻՋՆՈՐԴ
Թե ի ՞ նչ մեթոդներով է Էքհարտն ազդել Հիտլերի վրա և նրա կիսատ թողած գործն ինչպե ՞ ս է շարունակել Հաուսհոֆերը, գաղտնիք է մեզ համար: Բայց և ակնհայտ է, որ այդ ազդեցությունների շնորհիվ Հիտլերը ձեռք էր բերել արտառոց որոշ հատկանիշներ, որոնց կանդրադառնանք ստորև:
Հիտլերը Ֆուլեի միության անդամ էր, և համաձայն օկուլտական ուսմունքի, միության անդամների ներքին էներգիան կազմում է ընդհանուր շղթա: Այդ էներգիայից միության նպատակների համար օգտվել կարելի է մոգի միջոցով: Նա էլ, իր հերթին, չի կարող գործել առանց մեդիումի` ոգեմիջնորդի, ով հավաքում, կուտակում է միության հոգևոր ուժը: Հաստատված է, որ Ֆուլեի միության մեջ մոգը Հաուսհոֆերն էր, մեդիումը` Հիտլերը: Եթե հավատանք օկուլտիստներին, ապա միության հոգևոր էներգիան կարող է մեդիումին փոխանցվել ինչպես իր անմիջական ներկայությամբ, այնպես էլ` տարածության վրա:
“ Նայելով նրան, ակամա մտածում ես մեդիումների մասին: Ժամանակի մեծ մասը նրանք սովորական, աննկատ արարածներ են: Հանկարծ նրանց վրա, ասես երկնքից, մի ուժ է իջնում, մի իշխանություն, որ նրանց վեր է բարձրացնում սովորական չափանիշներից: Այդ ուժը իրենց իրական էության նկատմամբ ինչ-որ այլ, արտաքին, այլուրային լինի ասես: Այն կարծես հյուր լինի այլ մոլորակներից:
Երբ անցնում է այդ բռնկումը, նա նորից դառնում է ոչնչություն: Ես բացարձակ վստահ եմ, որ նման երևույթ պատահել է նաև Հիտլերի հետ: Այդ անունը կրող անձը ժամանակավորապես հագնում էր քվազիդիվային ուժերի զգեստ: Նա միջակության և բացառիկության խառնուրդ էր. անտանելի երկվություն, որ անմիջապես զգացվում էր նրա
32