առաջնորդները երդումների և զոհաբերությունների( նաև մարդկային) միջոցով կարող են պայման կնքել Շամբալայի հետ և ստանալ նրանից հզորության էներգիա:
Ֆուլեականների համար Տիբեթը երկրի սիրտն էր, և ով տիրանար նրան, կդառնար մոլորակի տերը:
Հաուսհոֆերի առաջարկով Ֆուլեի միությունը որպես խորհրդանիշ է ընտրում կեռխաչը, որը թե’ Ասիայում, թե’ Եվրոպայում մինչ այդ ուներ մոգական համարում, իսկ ֆուլեականներն այն ընկալում էին որպես արյան մաքրության և գաղտնի գիտելիքների խորհրդանիշ:
Միությունը ուսումնասիրում է արիական ժողովուրդների բոլոր հնագույն խորհրդանիշները, ծեսերը, զինանշանները, այն ամենը, ինչը միստիկական ազդեցություն կարող էր ունենալ մարդկանց վրա: Ապագա բանակի համար տեղայնացվում են հինհռոմեական լեգեոնների“ արծիվ” կոչվող զինանշանները, ողջույնի շարժումները:
Դեպքերը զարգանում են այնպես, որ Դիտրիխ Էքհարտը 1920 թվականին ծանոթանում է գերմանական բանակի պաշտոնաթող մի եֆրեյտորի հետ, ում անունը Ադոլֆ Հիտլեր էր:
ՈԳԵՆՈՐՈԳՈՒՄ
Էզոթերիկայի մեջ խորացած Էքհարտի ուշադրությունը գրավում է այն հանգամանքը, որ պաշտոնաթող եֆրեյտորը ծնվել էր մեդիումների կենտրոն համարվող Բրաունաս վայրում: Նա նաև տեղեկանում է, որ նախկին եֆրեյտորն ունի պայծառատեսի հատկանիշներ. մի անգամ, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, անտեսանելի մի ուժ Հիտլերին ստիպել է փոխել դիրքը, և քիչ անց այնտեղ, ուր կանգնած է եղել մինչ այդ, արկ է պայթել:( Նման դեպքեր եղել են նաև հետագայում, երբ նրա դեմ մահափորձեր են ծրագրվել):
Էքհարտին հայտնի է դառնում, որ Հիտլերը քսան տարեկանից գտնվում է միստիկայի ուժեղ ազդեցության տակ և թմրանյութերի օգնությամբ փորձում հասնել բարձրագույն ճանաչողության: Որ նա հաճախ Խոֆբերգ ամրոցում ժամերով կանգնում է Լոնգինի գեղարդի առջև, որով վերջ էր տրվել Քրիստոսի տանջանքին, և անմիջապես գեղարդի դիմաց ընկնում տրանսի մեջ( կար տեսակետ, որ գեղարդին տիրողը կտիրի աշխարհին: Ժամանակին այն պատկանել է Կարլ Մեծին, ապա` Ֆրիդրիխ 2-րդին: Ավստրիան Գերմանիայի հետ միավորելուց հետո Հիտլերը դարձավ գեղարդի տերը):
Այս ամենը հիմք են տալիս Էքհարտին զբաղվել նախկին զինվորականով: Նա ձեռնամուխ է լինում Հիտլերի հոգևոր ձևավորմանը: Նա իր սանին սովորեցնում է մտքերն ազդեցիկ արտահայտել գրավոր կերպով և տպավորիչ ելույթ ունենալ լսարանի առջև, նաև տալիս է գիտելիքներ գաղտնի ուսմունքների մասին:
Կամենալով դրսևորել քաղաքական ակտիվություն` Ֆուլեի միության յոթ անդամներ( իսկ այդ թիվը խիստ հատկանշանական էր) 1923 թվականին հիմնում են նացիոնալսոցիալիստական կուսակցությունը: Քաղաքական այդ կառույցի գլխավոր կարգախոսը հետևյալն էր` գերմանացիները պիտի լինեն Եվրոպայի էլիտան և տիրեն այն, իսկ գերմանացիների էլիտան լինելու է նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը:( Ֆուլեի միության իրական հզորության և թափի մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ կուսակցությունը միության մասնաճյուղերի ցանկում ընդամենը 34-րդն էր):
Կուսակցության հիմնադրումից ամիսներ անց, կյանքին հրաժեշտ տալով պատերազմում ստացած գազային թունավորման պատճառով, Էքհարտը, ով հասցրել էր ամբողջ երեք տարի զբաղվել Հիտլերի ձևավորմամբ, մահվան մահճում ասել է հետևյալը.“ Հետևե’ ք Հիտլերին: Նա պարելու է, բայց երաժշտությունը ես եմ պատվիրել: Մենք նրան օժտել ենք
30